«Զանգեզուրի միջանցքն» անպայման կառուցվելու է. Ալիև          Քանի դեռ Հայաստանը չի դիմել պաշտոնապես ԵՄ-ին անդամագրվելու համար, որևէ հանրաքվե անելն անտրամաբանական է       Սպիտակ-Գյումրի ճանապարհին ավտոմեքենան ավտոքարշակի վրայից ընկել և մոտ 30 մետր գլորվել է ձորը և բռնկվել    

19 հուն 2022 16:57

Տեսանյութ.Թուրքական ապրանքները կխժռեն հայկական շուկան... փակված մնա՞նք, փակ սահմաններով, վախերով ապրե՞նք

Երբ բանակցությունները կլինեն այն փուլում, որ կխոսվի սահմանների բացման մասին, անպայման այդ վերլուծությունները կկտարվեն, համապատասխան մարմինները գուցե ունենան այդ վերլուծությունները, թե ինչ է տալու սահմանի բացումը: Այս մասին, յսօր՝ հունվարի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:


«Կարող ենք աքսիոմատիկ ճշմարտություններով խոսել. Բնականաբար սահմանի բաց լինելն ավելի լավ է, քան փակ լինելը: Դա անվիճելի է: Այն տնտեսական ակտիվությունը, այն ապրանքների շրջանառությունը, որը լինում է բաց սահմանների պարագայում, երբեք չի կարելի ակնկալել փակ սահմանի պարագայում»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ թուրքական ապրանքները կխժռեն հայկական շուկան, հատկապես գյուղատնտեսությունը կտուժի, Բադասյանն ասաց. «Եթե դա դիտում ենք որպես ռիսկ, ի՞նչ ենք առաջարկում, փակված մնա՞նք, փակ սահմաններով ապրե՞նք: Երբեք չփորձենք սահմանների բացման մասին խոսե՞նք: Բնականաբար, խոշոր տնտեսություն ունեցող երկրների ներկայացվածությունը ավելի փոքր տնտեսություն ունեցող երկրներում նկատելի է լինում, ի՞նչ է, վախերո՞վ ապրենք»:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր