Սպասվում է անձրև, ամպրոպ նաև կարկուտ. եղանակն՝ առաջիկա օրերին          Մայիսի 10-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Վիրահայոց թեմը աջակցում է «Տավուշը՝ հանուն հայրենիքի» համազգային շարժմանը    

24 հուն 2022 12:54

Հայաստանը գտնվում է 2-րդ դավադիր պատերազմի նախաշեմին.թե՜ Ռուսաստանը և թե՜ Իրանը միանշանակ ինչ-որ հակաքայլեր են իրագործելու

Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Լավ, իսկ հիմա լուրջ։
Հայաստանը գտնվում է 2-րդ դավադիր պատերազմի նախաշեմին։
Ըստ ամենայնի, Արցախը ամբողջությամբ թուրքին նվիրելու և Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանից ամբողջապես հեռացնելու արյունալի գործողությունը ավարտի չհասցնելու պատճառով, արևմտյան ուժերը որոշել են ևս մեկ անգամ ցնցել մեր այդքան բզկտած հայրենիքը։ Գլխավոր թիրախը լինելու է Սյունիքը։ Ակնհայտ էր, որ ՀՀ-ի և թուրք-ադրբեջանական զույգի միջև կար միջանցք տրամադրելու պայմանավորվածություն։ Հենց դրա շնորհիվ էր նիկոլը վայելում թուրքիայի աննախադեպ աջակցությունը այն ժամանակ, երբ ողջ գեներալիտետը պահանջում էր իր հրաժարականը։ Ավելին, հենց դա էր իրեն թույլ տվել վերընտրվել։

Ռուսաստանն ու Իրանի Իսլամական հանրապետությունը դեմ են այդ միջանցքին և ակնհայտ է, որ խաղաղ պայմաններում այդ պայմանագիրը չի ստորագրվելու։ թուրքերին մնում է միայն մեկ ելք` ՀՀ իշխանության հետ պայմանավորված ևս մեկ, այս անգամ կարճատև, պատերազմ կազմակերպել և հասնել ուզածին։

Չի բացառվում, որ ՀՀ Նախագահի պաշտոնին շուրջ 4 տարի թառած անիքնասեր էակը հենց սրա համար է հրաժարական տվել։
Անշուշտ վերը նշվածը կարող է յուրաքանչյուր րոպե փոխվել, քանզի թե՜ Ռուսաստանը և թե՜ Իրանը միանշանակ ինչոր հակաքայլեր են իրագործելու։ Հավանական է, որ մենք նույնիսկ չիմանաք կամ չտեսնենք այդ քայլերը, բայց իրենք բերեն սպասված արդյունքը։
Հուսամ այդպես էլ կլինի...

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր