Ռուսաստանը զբաղեցնում է առաջին տեղը Հայաստանի արտաքին առևտրային գործընկերների և ներդրողների շարքում          Կենդանակերպի այս նշանները հուլիսին կզգան ուժեղ մոլորակային աջակցություն՝ բախտի, աճի և նոր հնարավորությունների ժամանակաշրջան կլինի       Տեսանյութ. Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ, ջերմաստիճանը կհասնի մինչև 35 աստիճան    

28 հուն 2022 13:17

Ադրբեջանը հայերին թույլ չի տալիս Դադիվանք այցելել, նույնիսկ՝ խաղաղապահների հետ

Ադրբեջանը շարունակում է թույլ չտալ հայ ուխտավորներին՝ այցելել Դադիվանք. հինգ հայ հոգևորականներ շարունակում են մնալ վանքում՝ մոտակայքում տեղակայված ռուս խաղաղապահների հետ. հայտնում է Միջազգային քրիստոնեական կոնցեռնի կայքը։

Վանականներն ամիսներ շարունակ խաղաղապահների ներկայությամբ կատարում էին իրենց ծեսերը, այդ թվում՝ աղոթք։ Արցախի թեմի ներկայացուցիչ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը մեկնաբանել է, որ անհասկանալի է, թե ինչու է Ադրբեջանը շարունակում արգելել այցելությունները վանք, քանի որ այն արգելված տարածքում չէ։ «Ադրբեջանցիներն, առանց պատճառի, թույլ չեն տալիս (այցելել վանք): Նրանք ոչինչ չեն ասում։ Խաղաղապահները գտնվում են վանքի տարածքում»,- ասել  է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր