Իրանի դեմ հարվшծը տեղի չի ունենում, քանի որ Իրանը հետևանքների գինը թե՛ ԱՄՆ-ի, թե՛ ողջ տարածաշրջանի համար չափազանց շատ է բարձրացրել          24 ժամվա ընթացքում երրորդ ցնցումն է գրանցվել Ադրբեջանում       Չարենցավան քաղաքում բшխվել են «Honda Accord»-ը և «Ford Transit»-ը, վերջինը կողաշրջվել է, կան վիրավnրներ    

31 հուն 2022 18:10

Մենք Հայաստանին ծնկի բերեցինք և հաղթեցինք.Ալիևը հերթական անգամ մտքի «գոհարներ» է շռայլել Հայաստանի հասցեին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ մտքի «գոհարներ» է շռայլել Հայաստանի հասցեին Գյանջայում (Գանձակում)։ «Ազերթաջ» լրատվականին տված հարցազրույցում նա հայտարարել է, թե իբր Հայաստանին ստիպել է ծնկի իջնել և հաղթել։

«Տեսե՛ք թե ինչ կեղտոտ մեթոդների էր դիմել Հայաստանը մեզ կանգնեցնելու համար, մարտի դաշտում պարտություն կրելով՝ 10 հազար դասալիք ստանալով, շատ ամոթ է»։

«Բայց ադրբեջանցի ժողովուրդը, անգամ մարդիկ, որոնք դուրս են եկել այս ավերված տներից, արյունոտված մարդիկ, մարդիկ, որոնք կորցրել են սեփական հարազատներին նույնպես ասում էին, որ պետք է միայն առաջ գնալ։ Ո՛չ մեկ ու ոչինչ չէր կարող մեզ կանգնեցնել։ Մենք վրեժ լուծեցինք մարտի դաշտում այս անմեղ մարդկանց, շեհիդների փոխարեն։ Հայաստանին ծնկի բերեցինք և պարտության մատնեցինք։ Մենք հաղթեցինք հայկական ֆաշիզմը և վերականգնեցինք արդարությոպնը», - ասաց նա։

Բացի այդ Իլհամ Ալիևը, Նիկոլ Փաշինյանի օրինակով, անդրադարձել է ՀՀ Երկրորդ և Երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին։ 

«Հայ ժողովրդի պատմության մեջ Սարգսյանն ու Քոչարյանը կմնան որպես դասալիքներ։ Որովհետև, երբ ադրբեջանական բանակը մոտեցավ Շուշիին, նրանք որպես վախկոտ նապաստակ փախան Ստեփանակերտից»։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր