«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

01 փետ 2022 22:02

Սոչիում «Ադրբեջանի հաղթանակի օր» չեն նշի․ուղղված է եղել թշնամանք բորբոքելուն. ֆեյք գրառումները հեռացված են

Սոչիի քաղաքապետարանի կայքում հրապարակված որոշումը՝ Ադրբեջանի «2020թ.-ի հայրենական պատերազմում հաղթանակի օրը» տոնելու մասին, կեղծ է և արդեն հեռացվել է: Այդ մասին հայտնում է հանգստավայր-քաղաքի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ մի շարք Telegram-ալիքներ տեղեկություններ էին տարածել, որ Սոչիի 2022թ․-ի տոնական միջոցառումների ծրագրում ներառվել է Ադրբեջանի հաղթանակի օրը «2020թ․-ի հայրենական պատերազմում»։ Խոսքը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մասին է, որի արդյունքում Բաքվի վերահսկողության տակ են անցել մի շարք տարածքներ, տարածաշրջան են մտել ՌԴ խաղաղապահ ուժերը: Տեղեկատվությունն ուղեկցվում էր համապատասխան «սքրինշոթներով»։

Տվյալ գրառումը, ինչպես հայտնում են Սոչիի քաղաքապետարանից, ճանաչվել է կեղծ և ուղղված է եղել թշնամանք բորբոքելուն։ Քաղաքապետարանից հայտնել են նաև, որ իրենց մասնագետները հունվարի 5-ին, Մոսկվայի ժամանակով 00։17-ին նկատել են չարտոնագրված մուտքգործում քաղաքապետարանի կայք և անհապաղ կանխել են այն։

«2022թ․-ի փետրվարի 1-ին ինֆորմատիզացիայի և կապի վարչության մասնագետների կողմից ստացվել է եզրակացություն, որ հաքերային հարձակման արդյունքում չարագործները մուտք են գործել նորմատիվ իրավական ակտերի բաժին: «2022 թվականի տոնական օրերի, հիշատակի և հոբելյանական օրերի, նշանակալից իրադարձությունների և միջոցառումների օրացուցային պլանը հաստատելու մասին» որոշման մեջ չարագործները կատարել են ոչ հավաստի գրառումներ, որոնք դիտավորյալ ուղղված են ազգամիջյան թշնամանքի բորբոքմանը: Արձանագրվել են նաև պաշտոնական ձևակերպումների փոփոխության մի շարք այլ փաստեր»,-հայտնել է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Սոչիի վարչակազմը պաշտոնապես ներողություն է խնդրում և հայտնում է, որ ձեռնարկում է բոլոր միջոցները՝ համացանցում իր տեղեկատվական ռեսուրսները նման միջադեպերից լրացուցիչ պաշտպանելու համար:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ այս պահին Սոչիի քաղաքապետարանի կայքից բոլոր ոչ հավաստի տեղեկությունները ջնջվել են։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր