Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

03 փետ 2022 11:01

Տեսանյութ.Ալիևը նոր հարձակման է պատրաստվում, սահմանին զորք է կուտակում, զենք է ձեռք բերում ավելի քան 10 երկրից

Բանակի օրը չնշելը ամենամեծ հարվածն է բանակին։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը։

Նրա խոսքով՝ ադրբեջանցի գերիներին հետ վերադարձնելը, մեր գերիների հանդեպ քրեական գործերի հարուցումը ամենամեծ հարվածներն են բանակին։

«Ադրբեջանը այսօր էլ սահմանին զորք է կուտակում, նոր սպառազինություն է ձեռք բերում։ Ի դեպ, զենք է ձեռք բերում ավելի քան տասը երկրից, Ալիևը շատ հստակ նշում է, որ իրենք համալրում են իրենց բանակը և նոր հարձակման են պատրաստվում, եթե ՀՀ-ն չկատարի իրենց պահանջները», ասել է Համբարձումյանը՝ ավելացնելով, որ այդ ընթացքում ՀՀ-ում պարգևավճարներ են բաժանում պետական աշխատողներին։

«Տարբեր տվյալներով պարգեւավճար է բաժանվել մոտ 100 մլն դոլարի, և սա այն դեպքում, երբ ամբողջ ՀՀ-ի օդային տարածքը կարելի էր համապատասխան զինտեխնիկայով փակել այդքան գումարով։

Ես տեսանյութեր ունեմ, որոնք ադրբեջանցիներն են գցել համացանց, որտեղ լրագրողը ադրբեջանական դիրքերից, որոնք արդեն բարձունքում են գտնվում, հանգիստ հետևում է մեր դիրքերի անցուդարձին։ Եվ երբ նայում ես մեր դիրքերի կահավորվածությանը, լացդ գալիս է, և այս պայմաններում ՀՀ իշխանությունները գնում են այսպես կոչված խաղաղության դարաշրջանի բացմա՞ն»,- նշել է բանախոսը։

Նա անդրադարձել է նաև անվտանգային ոլորտին առնչվող մի շարք այլ կարևոր հարցերի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր