«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներ են չեղարկվել ու հետաձգվել          Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել դեկտեմբերի 13-ի համար       Դեկտեմբերի 13-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

03 փետ 2022 11:37

Արարատ Միրզոյանն ու Ռուբեն Ռուբինյանը կարող են ավելի վտանգավոր ծուղակում հայտնվել

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Ջուր չտեսած բոբիկացողներ կամ Երևան-Անթալիա դիվանագիտական ճամփորդություն

Այսօր Երևանում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ոչ պաշտոնապես հաստատել է, որ Ռուբեն Ռուբինյանի հետ կմեկնի Անթալիա։ Թուրքական զբոսաշրջային այդ քաղաքում երկրորդ տարին է, որ կայանալու է, պայմանական ասենք, միջազգային համաժողով։ Պայմանական միջազգային, քանի որ մասնակիցների ճնշող մեծամասնությունը թուրքալեզու պետությունների ներկայացուցիչ է։ Նախորդ տարի, իհարկե, մասնակցում էին դիվանագետներ, պետական գործիչներ Լատինական Ամերիկայից, Աֆրիկայից, մեկ-երկու պաշտոնաթողներ Եվրոպայից ու ամենաբարձրաստիճանը՝ Իրանի արտաքին գործերի նախարարն էր։ Բայց էրդողանյան մեծապետական միջազգային համաժողովն այդպես էլ 2021-ին տեղի չունեցավ։ Եվրոպացիներն արհամարհեցին։ Ռուսաստանն էլ կտրուկ բոյկոտեց։ Չէ՞ որ դրան մասնակցում էին Ղրիմի թաթարների ներկայացուցիչները, որոնք հայտնի հակառուս պանթուրքիստներ էին. օրինակ՝ Մուստաֆա Ջեմիլեւը։

Ու՞ր են գնում Արարատ Միրզոյանն ու Ռուբեն Ռուբինյանը։ Ո՞վ է նրանց խորհուրդ տվել մասնակցել թուրքական նախագծին։ Մնում է անհայտ։ Թերեւս Ժիրայր Լիպարիտյա՞նը, որին անցած տարի կարելի էր «հպարտ մենության» մեջ հանդիպել Անթալիայում։

Ի՞նչ պետք է անի Արարատ Միրզոյանը։ Ոչինչ, բացի թուրքական արտաքին քարոզչության համար գործիք դառնալուց։ Հայկական պատվիրակներն այդ ամենում մթնոլորտ չեն ստեղծելու, բայց դառնալու են թուրքական արտաքին քարոզչության համար լավ խաղալիք, թե տեսեք՝ հայերն էլ են եկել, ամեն ինչ կարգին է։

2020 թվականի պատերազմում Արցախի դեմ ահաբեկիչներ մատակարարող կո՞ղմ են եղել։ Երբեք։ Որ լինեին, որ պարտերազմին ակտիվ դերակատար լինեին, հաստատ արժանապատվություն ունեցող երկիրը չէր մասնակցի Անթալիայի ֆորումին։

Բայց Արարատ Միրզոյանն ու Ռուբեն Ռուբինյանը կարող են ավելի վտանգավոր ծուղակում հայտնվել։ Հանկարծ միջանքներից մեկում նրանց մոտենա նախորդ տարվա ֆորումին մասնակից Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, իրեն Արցախի ադրբեջանական համայնքի ղեկավար եւ իբր Ստեփանակերտից պատգամավոր ընտրված հայտաարրող Թուրալ Գենջալիեւը։ Ո՞վ է դրա քարոզչական հարվածին դիմագրավելու։ Հույներին ո՞վ է բացատրություն տալու, որ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հատվածի արտգործնախարարի հետ մի սեղանի շուրջ են նստելու։ Սրանց պատասխանները ջուր չտեսած բոբիկացած հայ պաշտոնյաները չունեն վստահաբար։ Բայց նրանք հիմա հայ-թուրքական հարաբերություններում լիարժեք կողմ չեն, այլ՝ կատարողներ»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր