Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»          Արդեն կան դիրքեր, որ հանձնվել են թուրքերին, 100 տոկոս 2 դիրք արդեն հանձնվել է,Կոթի գյուղում իրենց աշխարհազորայիններն են իջել       Տեսանյութ. Կիրանցեցի 96-ամյա Լենա տատիկն ուշաթափվեց.Հանգիստ կանգնած էինք, եկել են մեծ ուժերով՝ խփելով, քարշ տալով՝ տեղափոխել են մեքենա    

03 փետ 2022 11:51

Սուրեն Պապիկյանը թող անձամբ գնա այդ զորամաս և այնտեղից դուրս չգա, քանի դեռ չի պարզվել, թե ինչ է եղել և ինչու

«Իրավունքի ուժը» ՀԿ համահիմնադիր Արման Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ապշած եմ, որ եզդի նորակոչիկներին փորձել են ստորացնել, ստիպել, որ զուգարան մաքրեն (եթե ճիշտ է)։ Ծնողների խոսքով՝ արարքը պայմանավորված է եղել հենց ազգային պատկանելությամբ։

Ապշած եմ, քանի որ դեռ շատ վաղուց զորամասերում զուգարան մաքրելու գործը տրված է քաղաքացիական աշխատակցին, որպեսզի զինվորների միջև վեճերի առիթ չդառնա։ Նաև զարմանալի է, որ ծառայության առաջին օրերին է նման միջադեպ գրանցվում։ Երբ ես էի նորակոչիկ, մեզ պարզապես բամբակի մեջ էին պահում, քանի դեռ զինվորական երդում չէինք տվել։

Այս դեպքը պիտի մանրամասնորեն քննվի և հանրայնացվեն մեղավորների անունները, պետք է իմանանք, թե նրանք ինչպիսի պատիժ են կրել։ Հանրությունը պիտի իմանա, որ եթե բանակում ապօրինություն է տեղի ունենում, մեղավորներն անմիջապես ու խստորեն պատժվում են, այլապես կարող է խորանալ բանակից խուսափելու տրամադրությունները, որոնք առանց այդ էլ առկա են՝ հետպատերազմական անկայուն վիճակով պայմանավորված․․․
Նաև կարևոր է, որ մեր երկրում ապրող եզդիներն իմանան, որ իրենց զավակի նկատմամբ ոտնձգությունն ամենայն խստությամբ քննադատվել ու պատժվել է իշխանության ամենաբարձր մակարդակով։ 
Սուրեն Պապիկյանը թող անձամբ գնա այդ զորամաս և այնտեղից դուրս չգա, քանի դեռ չի պարզվել, թե ինչ է եղել և ինչու։
Հ․Գ․ Երբ ասում ենք, որ մեզանում առկա է խտրական վերաբերմունք ազգային փոքրամասնությունների նկատմամբ, շատերը կոկորդ են պատռում, թե եզդիները Հայաստանում իրենց շատ լավ են զգում, իրավունքների մասին բարձրաձայնողներին էլ մեղադրում են երկու ժողովուրդների մեջ թշնամանք հարուցելու մեջ»։

Աղբյուրը` Արման Ղարիբյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր