ՆԱՏՕ-ն ողջ կոալիցիայով պատերազմի է պատրաստվում. Ռուսաստանը կարող է հակամարտություն հրահրել հարևան երկրներում          Արտակարգ դեպք՝ Երևանում. 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել, բայց ողջ է մնացել       Ռեստորանում ընթրելիս տղամարդը պայուսակից հանել է ատրճանակը, պատահական կրակոց է արձակվել․ կա զոհ    

04 փետ 2022 16:59

ԻՆչո՞ւ պարացետամոլ չկա դեղատներում.Մինչ այդ դեֆիցիտի վերացումը նախարարությունը հիվանդ քաղաքացիներին խորհուրդ է տալիս

Ջերմիջեցնող դեղամիջոցները Հայաստանում վերջին շրջանում միլիոնավոր դեղաչափերով են սպառվում, ինչը հանգեցրել է դեղատներում դրանց դեֆիցիտին։ Խոսքը մասնավորապես պարացետամոլի մասին է, որի բացակայության մասին վերջին օրերին ահազանգում են քաղաքացիներն ու մամուլը։ ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել` ստեղծված իրավիճակը պայմանավորելով կորոնավիրուսային իրավիճակով ու գրիպի և սուր շնչառական վարակների տարածվածությամբ։

Նախարարությունը վստահեցնում է, որ միջոցներ են ձեռնարկվում նշված դեղամիջոցի դեֆիցիտը վերացնելու ու առաջացած պահանջարկը բավարարելու ուղղությամբ։ Այդ նպատակով առաջիկայում սպասվում է ավելի քան 6.5 մլն հատ դեղահաբի ներկրում ՀՀ։
«Վերջին 2 ամսվա ընթացքում առողջապահության նախարարության կողմից տրամադրվել է 43 7714 տուփ (4 496 488 դեղահատ) 500 մգ պարացետամոլ պարունակող մի շարք դեղերի ներմուծման թույլտվություն: Առաջիկայում կավարտվի 127 300 տուփ (1 273 000 դեղահատ) պարացետամոլ պարունակող դեղերի մաքսազերծման գործընթացը, ևս 500 հազար դեղահաբ պարացետամոլ է իրացնելու «Արփիմեդ» դեղագործական ընկերությունը»,– հայտնում են նախարարությունից։

Բացի այդ, մարդասիրական օգնությամբ ստացված պարացետամոլ 325 մգ՝ 21240 քանակությամբ, և 500 մգ՝ 197284 քանակությամբ, դեղահաբեր են հատկացվել Երևանի և մարզերի բժշկական հաստատություններին:
Մինչ պարացետամոլի դեֆիցիտի վերացումը նախարարությունը հիվանդ քաղաքացիներին խորհուրդ է տալիս օգտագործել դեղատներում առկա պարացետամոլի համակցությամբ այլ դեղամիջոցներ` խորհրդակցելով բժշկի կամ դեղագետի հետ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր