Տեսանյութ.Երևան-Սևան մայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները՝ արգելելով մուտք գործել Երևան          Մենք ուզում ենք դուրս գալ ստի ու ներքին թշնամանքի հնգամյակից, նման շարժումը պետք է խրախուսի կամ առաջնորդի եկեղեցին ու հանրային դաշտը       Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»    

04 փետ 2022 14:03

Տեսանյութ.Եթե մեզ ուզում եք տանել Արցախ, որտեղ չկա կարգավիճակ, դուք պարզ ոճրագործներ եք, փախստականների վրա առյուծ եք կտրում

Մեզ ասում են՝ պարտադիր պետք է վերադառնաք Արցախ, բայց Արցախը կարգավիճակ չունի: Այս մասին, այսօր՝ փետրվարի 4-ին, Արցախի ներկայացուցչության մոտ տեղահանված արցախցիների բողոքի ակցիայի ժամանակ նշեց «Հանուն Հադրութի» ՀԿ ղեկավար Լեւոն Հայրյանը:


«Եթե Արցախին կարգավիճակ չտրվի, եթե նույնիսկ 1994-ի սահմանները վերականգնվեն, եթե նույնիսկ պատմական Արցախի տարածքը հետ վերադարձնեն, այդ տարածքում հայ չի մնալու:
Ռուսներն ասում են՝ Արցախն Ադրբեջան է, մենք ասում ենք, ռուսն այնտեղ խաղաղապահի առաքելություն է իրականացնում, որն Ադրբեջանը չի հաստատել: 5 տարի հետո ռուսների այնտեղ մնալը հարցական է: Արցախի հայ բնակչությունն ապահովված չէ: Եթե մեզ ուզում եք տանել մի գոտի, որտեղ չկա կարգավիճակ, դուք պարզ ոճրագործներ եք: Ապագա ցեղասպանության համար հող են նախապատրաստում»,-ասաց նա:


Հայրյանը համոզմունք հայտնեց, որ եթե անգամ 5 հոգի գնա Արցախ, արդեն պրոբլեմ է, ոչ տուն է ճարվում, տան վարձերն աստղաբաշխական են, Ստեփանմակերտի շուկան 4-5 անգամ թանկ է Երեւանի շուկաներից:


Ակցիայի մեկ այլ մասնակից էլ հավելեց. «Արցախում հյուրանոցներ կան, որտեղ շունչը օրական 5 հազար դրամով մնում են մարդիկ: Իրենց նպատակն այն է, որ ժողովրդին տանեն, 4-5 հոգանոց ընտանիքը լցնեն մի փոքր սենյակի մեջ ու օրական 20-25 հազար դրամ պետությունից քաշեն»:
Արցախի բռնազավթված տարածքներից տեղահանված բնակիչներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել Երևանում Արցախի ներկայացուցչության առջև։ Նրանք նշում են, որ  իրենց պահանջն է՝ ապահովել բնակարաններով, որպեսզի գնան ու ապրեն Արցախի Հանրապետությունում։Մեր իշխանությունը ոչ մի միջազգային կառույցի չի դիմում։ Եթե որոշ կառույցներ մարդասիրությունից ելնելով ինչ-որ միջոցներ են տրամադրում մեր իշխանություններին, նրանք դա մեզ և մնացած հարցերի վրա թաքուն բաշխում են, նույնիսկ փորձում են հայտարարել, որ  իրենք են այդ փողերը տալիս և մեծ դժվարությամբ են հայթայթում»,- նշեց Լևոն Հայրյանը։


Նա հարցեր բարձրացրեց, թե ինչո՞ւ չի ուզում իշխանությունը քննարկել փախստականի կարգավիճակը, ինչո՞ւ չի ուզում իրենց փախստականի կարգավիճակ տալ, ինչո՞ւ չեն ուզում Արցախի կարգավիճակի վրա աշխատել։


«Մենք այնքան հարցեր ունենք։ Սահմանային բնակիչները հանգիստ չեն կարողանում քնել, թուրքերն անասունները գողանում են։ Այս հարցերը  լուծելու փոխարեն փախստականների վրա առյուծ են կտրում։


Ի՞նչ են անում այս իշխանությունները։ Ոչ մի բան։ Արցախը տվել են, հիմա Սյունիքն ու Տավուշն են տալիս»,-ասաց Լևոն Հայրյանը։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր