Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը          Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

10 սեպ 2022 12:50

Ենթադրենք 5 մլն դոլար ավելի մտավ Արցախ, դա ո՞ւմ է պաշտպանելու, ոչինչ չի փոխվելու, քանի որ անգամ մեկ ատրճանակ, ավտոմատ այսօր պետականորեն ոչ տեղափոխում են, ոչ էլ անհատը կարող է տեղափոխել Արցախ

«Չեմ կարող հիմա ինչ-որ բան ասել, մինչև նրա քայլի հետևանքները չլինեն։ Հիմա ինչ-որ որակավորում կատարելը մի քիչ հապճեպության վտանգ ունի, որովհետև քանի դեռ հասկանալի չէ, թե ինքն ինչ գործունեություն է ծավալելու, կարծում եմ՝ տեղին չէ հիմա որակավորելը»,- Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս կգնահատեք «Ապագա Հայկականը» շարժման նախաձեռնող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի՝ ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու և Արցախ տեղափոխվելու որոշումը, այսպես պատասխանեց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, մշակութաբան, պարագետ Գագիկ Գինոսյանը։ Ըստ նրա՝ եզակի դեպք չէ, երբ մարդն ինչ-որ երկրի քաղաքացիությունից հրաժարվում և մեկնում է ինչ-որ տեղ։ Նա նշեց, որ ունի բազում ընկերներ, որոնք ԱՄՆ, ՌԴ, ԵՄ քաղաքացիությունից են հրաժարվել։ 


Հարցին, թե չի՞ կարծում, որ Ռուբեն Վարդանյանի՝ Արցախում բնակվելը հոգեբանական առումով արցախցիներին վստահություն կներշնչի, նա պատասխանեց․ «Դա դերակատարություն չի ունենա։ Այս պարագայում գործարարի լինելը կարող է մի փոքր այնտեղ ինչ-որ տնտեսական շարժ առաջացնել, բայց այնտեղ մարդիկ լուրջ անվտանգային խնդիր ունեն՝ սպառազինության, բանակաշինության։ Այնպես է իրավիճակը, որ նույնիսկ մեկ գնդացիր հնարավոր չէ տանել Արցախ։ Ենթադրենք հինգ միլիոն դոլար ավելի մտավ Արցախ, դա ո՞ւմ է պաշտպանելու։ Այսօր Արցախում մեկ անօդաչու թռչող սարքը կամ գնդացիրն անվտանգային տեսանկյունից շատ ավելին է, քան հինգ միլիոն դոլարը։ Ուղղակի Արցախի անվտանգությունը սահմանազատված է։ Այսինքն՝ արված է ամեն ինչ, որպեսզի Արցախն ինքնապաշտպանվելու որևէ ձև չունենա։ Այս պարագայում իհարկե, եթե մարդն ուզում է ներդրումներ անել, տնտեսություն զարգացնել, ավելի քան խրախուսելի է, բայց դրանից արցախցու և Արցախի անվտանգությունն ընդհանուր առմամբ անգամ փոքր-ինչ չի փոխվելու, քանի որ անգամ մեկ ատրճանակ, ավտոմատ այսօր պետականորեն ոչ տեղափոխում են, ոչ էլ անհատը կարող է տեղափոխել Արցախ։ Անվտանգության տեսանկյունից դա ոչինչ չի փոխելու, տնտեսական տեսանկյունից, հավանաբար, շատ բան կարող է փոխել, բայց անվտանգության տեսանկյունից՝ ոչինչ»։
Ըստ Գագիկ Գինոսյանի՝ փաստն այն է, որ Արցախի իշխանությունները ստիպեցին Բերձորի, Աղավնոյի և Ներքին Սուսի բնակչությանը դուրս գալ։ Նա շարունակեց․ «Ոչ միայն չպաշտպանեցին, այլև հոսանքազրկեցին, հեռախոսակապն անջատեցին և այլն․ այսինքն՝ ստեղծեցին նախապայմաններ, որ ուղղակի ոչ միայն անվտանգային, այլև կենցաղային պայմաններ չունենան։ Նաև Ադրբեջանի համար ապահովեցին, որ այդ շենքերն անվտանգ հանձնվեն, որպեսզի Ադրբեջանը պատրաստի ռազմաբազա ունենա ՀՀ սահմանի տակ՝ անմիջապես հարևանությամբ։ Այս պարագայում Արցախի կամ արցախցու անվտանգության մասին խոսել՝ թեկուզ խոշոր կամ նվիրյալ գործարարի տեղափոխվելով, կարծում եմ մեղմ ասած միամտություն է»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր