Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Թույլ չենք տա, որ Հարավային Կովկասում նորից խարույկ վառեՆ.Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ    

05 փետ 2022 18:03

Ռուսական բանակն Ուկրաինա ներխուժելուն պես մտադիր է ոչնչացնել ուկրաինական զորքերը , հետո պաշարել խոշոր քաղաքները և կստեղծի ռուսամետ ղեկավարություն.«Կոմերսանտ»

Ռուսաստանն Ուկրաինայում գործողությունների ծրագիր է պատրաստել երկրի տարածք ներխուժելու և խոշոր քաղաքներում վերահսկողություն հաստատելու պարագայում: Ինչպես փոխանցում է «Կոմերսանտ»-ը, նման լուր է հրապարակել գերամանական Bild պարբերականը՝ հղում անելով արտաքին հետախուզության զեկույցին:

Աղբյուրը պնդում է, որ ՌԴ իշխանությունները «ժողովրդական ռադա» կստեղծեն՝ խամաճիկային խորհրդարան, որը Գերագույն ռադան կհայտարարի անօրինական: Գործողության արդյունքն, ըստ գերմանական պարբերականի, կդառնա Ուկրաինայի ներառումը Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության կազմում:

Ըստ պարբերականի՝ ռուսական բանակն Ուկրաինա ներխուժելուն պես մտադիր է ոչնչացնել ուկրաինական զորքերը մարտադաշտում, այնուհետև պաշարել խոշոր քաղաքները և ակտիվացնել դրանցում գործակալների ցանցերի հաստատումը: Դրանց նպատակը կլինի ռուսամետ ղեկավարության ստեղծումը, որը կհամաձայնի քաղաքների «կապիտուլյացիային և հանձնմանը»:  

Բացի այդ, գերամանական պարբերականը նշում է, որ Ռուսաստանի կողմից ստեղծված խամաճիկային կառավարությունն Ուկրաինայի արտակարգ դրություն կհայտարարի և ճամբարների համակարգ կստեղծի երկրի դժգոհ բնակիչների համար: Նոր մարմնի առաջադրանքներից կլինի նաև ՌԴ-ին միանալու մասին համազգային հանրաքվեի անցկացման համար պայմաններ ստեղծելը:

Լիամասշտաբ ներխուժումն, ըստ Bild-ի, կարող է տեղի ունենալ արդեն փետրվարին, սակայն մարտից ոչ ուշ, եթե նախագահ Վլադիմիր Պուտինը չփոշմանի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր