Ադրբեջանը մայիսից պատրաստվում է սկսել բնակեցնել հայկական Շուշի քաղաքը          Ադրբեջանի հետ շուտափույթ սահմանազատումն ու սահմանագծումը սպառնալիք է ՀՀ անվտանգության, կենսագործունեության ու հետագա գոյության համար       Ո՞րն է այս իշխանության հակաթույնը. կա´մ անհատապես մորթվելու ենք, կամ՝ ուս-ուսի տված ապրելու    

05 փետ 2022 21:08

Օրինազանց և կեղտոտ բերան ունեցող քաղաքացիների համար բացի տուգանքներից, կգործարկվի իշխանություններին վիրավորելու բալային համակարգ

Կառավարությունը աշխատում է բարձրաստիճան պաշտոնյաներին վիրավորանք հասցնողների դեմ ուղղված երկրորդ օրենսդրական փաթեթի վրա։ Բացի շոշափելի գումարային տուգանքից, կգործարկվի նաև բալային համակարգ, որը կսաստի օրինազանց և կեղտոտ բերան ունեցող քաղաքացիներին։

Նախատեսվում է, որ ապրիլից յուրաքանչյուր քաղաքացի կստանա 9 բալլ և յուրաքանչյուր հայհոյանքի դեպքում տուգանվելուց բացի նաև կկորցնի բալլեր։
Ծանրացնող հանգամանքներով սեռական հայհոյանքներ -5 բալլ

Սեռական հայհոյանքներ -4 բալլ

Մեղմացնող հանգամանքներով սեռական հայհոյանքներ -3,5 բալլ

Միջին ծանրության հայհոյանքներ -3 բալլ

Օտարալեզու հայհոյանքներ -2 բալլ

Քողարկված հայհոյանքներ -1 բալլ

Թեթև կծմծոցիներ կամ անտեղի ակնարկներ -0,5 բալլ։

Մեկ օրացույցային տարվա ընթացքում 6-ից ավելի բալլ կորցրած քաղաքացիներից կառգրավվեն անձնագրերն ու սոց քարտերը։ 9 միավորն էլ կորցրածները մեկ տարով կզրկվեն ինտերնետ մուտք գործելու հնարավորությունից։ 
Միջազգային կառույցներն ու մարդու իրավունքներով զբաղվող իրավապաշտպան ՀԿ-ները դեռ ունեն մեկ ամիս ժամանակ ոչ մի առարկություն չներկայացնելու համար։ Փաթեթը կարող է խորհրդարան մտնել արդեն մարտ ամսվա վերջին օրերին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր