Վաղը դիմելու ենք ԿԸՀ՝ ընտրության արդյունքները չեղարկելու ու ՔՊ-ի արդյունքները վերանայելու համար          Ընտրությունների արդունքները բացարձակ ընդունելի չեն՝ բռնաճնշումներ, ձերբակալություններ, պատմական զեղծարարություն       Վիգեն Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը    

07 փետ 2022 15:15

Շնորհակալություն ֆրանսիացի զինվորներին, որոնք ներգրավված են եղել Ադրբեջանից հայ 8 գերիների վերադարձման գործողություններում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի դիվանագետներին և զինվորներին, որոնք ներգրավված են եղել Ադրբեջանից հայ 8 գերիների վերադարձման գործողություններում։ Մակրոնը թվիթերյան իր էջում է գրառում արել` անդրադառնալով այսօր վերադարձած 8 գերիների դեպքին։

«Ձերբակալված ութ հայեր ազատ են արձակվել Ադրբեջանի կողմից և Բաքվից տեղափոխվել Երևան։ Նրանք իրենց ընտանիքներ կվերադառնան, որոնցից մի քանի ամիս է` բաժանվել էին»,–գրել է նա։

Նշենք, որ Մակրոնը հրապարակել է նաև ֆրանսիական ռազմատրանսպորտային օդանավի լուսանկարը, որով էլ հայ գերիները վերադարձել են հայրենիք։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր