Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

08 փետ 2022 16:17

Հայաստան վերադարձած ռազմագերիների վերաբերյալ քրեական գործ չի հարուցվել, բոլորն ազատ են արձակվել. ՔԿ

Քննչական կոմիտեն երեկ՝ փետրվարի 8-ին, Հայաստան վերադարձած ռազմագերիների վերաբերյալ քրեական գործ չի հարուցել, բոլորն ազատության մեջ են։ Այս մասին  ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադեւոսյանը։

Նա հայտնեց, որ ռազմագերիներից վեցը երեկ ազատ են արձակվել, իսկ երկուսը, որոնք ժամկետային զինծառայողներ են, տեղափոխել են ռազմական ոստիկանություն՝ հետագայում նրանց ծառայության հարցը լուծելու նպատակով։

Անդրադառնալով լարված մթնոլորտում հարցաքննությունն անցնելու լուրերին՝ Թադեւոսյանն ասաց, որ հարցաքննությունը տեւել է մոտ 7 ժամ, որի ընթացքում ռազմագերիների ծնողները հուզված են եղել.

«Շենքից դուրս է տեղի ունեցել լարվածությունը, ընդամենը մի փոքր բորբոքվել են ծնողները, հուզված են եղել։ Այն լուրերը, թե ծնողներն  ապակիներ  են կոտրել, կեղծ են։ Եթե պատրաստվել են կոտրել, դա դեռ չի նշանակում, որ կոտրել են։ Այդ լարվածությունը ոստիկանները հանդարտեցրել են»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր