Ծափաթաղում 3-ամյա տղայի կյանքից զրկած հայրը դատարանի որոշմամբ դատապարտվեց ցմահ ազատազրկման          Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի արտահանումը       Մարտի 26-ին և 27-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

10 փետ 2022 18:05

Ղարաբաղում մի քանի զանգվածային գերեզման է հայտնաբերվել.հայկական կողմը, որն իրականացրել է այդ գործողությունները, ավելի լավ գիտի դրա մասին

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ 2020 թվականի աշնանը Ղարաբաղի մի շարք շրջաններ Բաքվի վերահսկողության տակ անցնելուց հետո այնտեղ հայտնաբերվել է մի քանի զանգվածային գերեզման, այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։

Նա նշել է, որ խոսքը «հազարավոր մարդկանց» մասին չէ։

«Բայց գոնե որոշակի քանակությամբ մարդկային մնացորդներ են հայտնաբերվել: Եթե ​​Ադրբեջանը կարողացել է կարճ ժամանակում հայտնաբերել օկուպացիայից ազատագրված տարածքներում, ապա հայկական կողմը, որն իրականացրել է այդ գործողությունները, ավելի լավ  գիտի դրա մասին։ Ուստի, անհայտ կորածների վերաբերյալ Հայաստանի արտաքին գործերի նախարարության անտրամաբանական պարզաբանումները որևէ հիմք չեն կարող ունենալ։ Համոզված ենք, որ միջազգային հանրությունը դա չի ընդունի։ Ադրբեջանը կշարունակի իր գործունեությունը այս ուղղությամբ», - լրագրողներին ասել է Բայրամովը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր