Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

10 փետ 2022 14:54

Խաղաղությունը չեն մուրում, ամեն անգամ, երբ Փաշինյանը դրական ազդակներ է տեսնում, մենք լուրջ հողային ու մարդկային կորուստներ ենք ունենում

 «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, պատգամավոր Հայկ Մամիջանյանը վստահ է` Անկարայից դրական ազդակներ տեսնելու համար պետք է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից լինել։
Նա նման հայտարարություն արեց ԱԺ–ում ճեպազրույցների ժամանակ` անդրադառնալով ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի` Հայաստան–Թուրքիա սահմանի բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ արած հայտարարությանը։
Միրզոյանը շեշտել էր, որ Թուրքիայից ստացվող ազդակները դրական բնույթի են։
«Փորձեմ թվարկել Թուրքիայից եկող «դրական» ազդակները։ Թուրքիայի նախագահը բազմիցս հայտարարել է, որ նախորդիվ թուրքական կողմից հրապարակված բոլոր նախապայմաններն ուժի մեջ են և դրանց ավելացել է ևս մեկը` «միջանցքային տրամաբանությամբ» ցամաքային կապի տրամադրումն Ադրբեջանին և Նախջևանին։ Նոյեմբեր–դեկտեմբեր ամիսներին էլ իրենց երկրի փոխնախագահը հայտարարել էր, որ Թուրքիայի հատուկ ծառայություններն ակտիվորեն ներգրավված են եղել 44-օրյա պատերազմում։ Չավուշօղլուն էլ հայտարարել էր, որ օդային կապի վերականգնման հարցում (խոսքը Երևան–Ստամբուլ չվերթի մասին է) պայմանավորվածությունների հետ կապված իրենք խորհրդակցել են Ադրբեջանի հետ»,– նշեց Մամիջանյանը։
Նա ընդգծեց, որ Թուրքիայից այլ ազդակներ չի տեսել և նախորդ փորձը ցույց է տալիս` երբ Նիկոլ Փաշինյանը դրական ազդակներ է տեսնում, հայկական կողմը շատ լուրջ հողային ու մարդկային կորուստներ է ունենում։
Պատգամավորն անգամ չցանկացավ պատկերացնել, թե ինչ կարող է լինել այդ «դրական ազդակների» վերջը։
Ինձ համար միշտ անհասկանալի է եղել, թե ով ավելի լավ կպատկերացնի խաղաղության գինը` մարդիկ, որոնք կերտել են 1-ին և 2-րդ պատերազմների հաղթանակները, եղել են գերագույն գլխավոր հրամանատար, թե Նիկոլ Փաշինյանը, որը մայիսին մասնակցում էր ապրիլյան պատերազմին»,– նշեց Մամիջանյանը։
Նա ընդգծեց` բոլորն են ուզում խաղաղություն, բայց որ այն լինի արժանապատիվ, ոչ թե այն, որը մուրում են կամ որպես կարեկցանք շնորհում են Հայաստանին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր