«Հարսնաքար» ռեստորանի մոտ բախվել են «BMW», «Tesla» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները, վիրավnրներ կան          Արտակարգ դեպք՝ Երևանում, գումարի շուրջ վեճի ժամանակ hարևանը տուփով hարվածել է hարևանի գլխին       Մայիսին այս կենդանակերպի նշանները կբարելավեն կյանքը բոլոր ոլորտներում    

11 փետ 2022 18:00

Փաշինյանը նոր նահանջներ է պլանավորում,հիմա էլ մտադիր է Կապանից որոշ դիրքեր հանձնել թշնամուն

168.am-ը գրում է․ Նիկոլ Փաշինյանը շարունակում է Հայաստանը մաս-մաս Ադրբեջանին նվիրաբերելու իր գործունեությունը: Սյունիքի մարզի մի շարք հատվածներ (Կովսական և այլն) առանձին, գաղտնի փաստաթղթով Ադրբեջանին հանձնելուց հետո, հիմա էլ մտադիր է Կապանից որոշ դիրքեր հանձնել թշնամուն: Ըստ 168.am-ը աղբյուրների՝ այս քայլը բացատրվում է հետևյալ կերպ. սահմանների ճշգրտում է կատարվում, Կապանի մի երկու դիրքերից հայկական բանակը պիտի նահանջի:

Ինչի՞ դիմաց է լինելու նահանջը, պարզ չէ: Բայց, որպես արդարացում, իշխանական ուժի ներկայացուցիչները տեղաբնակներին ասում են, թե ռուսական կողմի հետ համաձայնեցված է:

Ստացվում է, որ թեև դեռ պաշտոնական դեմարկացիա տեղի չի ունեցել, անգամ չի սկսվել գործընթացը, բայց Նիկոլ Փաշինյանը նոր նահանջներ է պլանավորում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր