Տեսանյութ.Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում          Տեսանյութ.Քայլերթ` հանուն հայրենիքի.Բագրատ Սրբազանը և շարժման մյուս անդամները Տավուշից ոտքով գալիս են Երևան       Մայիսի 6-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

12 փետ 2022 21:15

Նրանք աշխատում են մեզ վնասելու համար.ԱՄՆ-ն մտահոգված է ՌԴ-ի եւ Չինաստանի միջեւ ամենաբարձր մակարդակով համագործակցության կապակցությամբ

Վաշինգտոնը մտահոգություն է հայտնել Մոսկվայի եւ Պեկինի՝ ամենաբարձր մակարդակով փոխգործակցությամբ։ Այս մասին ուրբաթ երեկոյան հայտնել է Reuters գործակալությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«[Նրանք] աշխատում են մեզ վնասելու համար»,- լրագրողներին ասել է ԱՄՆ վարչակազմի պաշտոնյան, որոնք ուղեկցում էին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, ով աշխատանքային այս է կատարում տարածաշրջան, Ավստրալիայից Ֆիջիի Հանրապետություն չվերթի ժամանակ:

Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ խոսքը Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ աճող մերձեցման մասին է, եւ երկու երկրների ղեկավարներ Վլադիմիր Պուտինի եւ Սի Ցզինպինի վերջին հանդիպումը, նրա կարծիքով, վկայում է այն մասին, որ Պեկինը Կիեւի դեմ Մոսկվայի գործողություններն օրինական է համարում:

Փետրվարի 4-ին Պուտինը մասնակցեց Պեկինի Օլիմպիական խաղերի բացման արարողությանը։ Նույն օրը նա հանդիպեց Սի Ցզինպինի հետ։ Սա Ռուսաստանի նախագահի առաջին այցն է Չինաստան կորոնավիրուսի համավարակի սկսվելուց ի վեր։ Գագաթնաժողովի բանակցությունների ընթացքում Մոսկվայի եւ Պեկինի համատեղ հայտարարություն ընդունվեց նոր դարաշրջան մտնող միջազգային հարաբերությունների եւ գլոբալ կայուն զարգացման վերաբերյալ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր