Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն          Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է       Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.    

12 փետ 2022 20:34

Կլիչկոն հաստատել է քաղաքացիների տարհանման ծրագիրը, աշխատում են ռազմական բնույթի արտակարգ իրավիճակի կանխման պայմաններում

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն ասել է, որ քաղաքային իշխանությունները պատրաստվում են աշխատել հնարավոր արտակարգ իրավիճակներում և հաստատել են բնակչության տարհանման ծրագիրը՝ կապված Ռուսաստանի Դաշնության կողմից հնարավոր «ներխուժման» մասին տեղեկությունների տարածման հետ ։Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը վկայակոչելով՝ Կիևի քաղաքային պետական վարչության մամուլի ծառայություն հայտարարությունը։

«Քաղաքային ծառայություններն այսօր արդեն աշխատում են ռազմական բնույթի արտակարգ իրավիճակի կանխման պայմաններում»,- Կլիչկոյի խոսքը մեջբերում է Կիևի քաղաքային պետական վարչության մամուլի ծառայությունը։ «Մեր ջանքերն ուղղված են թե՛ հնարավոր սադրանքները կանխելուն, թե՛ հաղթահարմանը, և՛ թե ռազմական հարձակմանը դիմակայելուն, մենք գործում ենք հստակ ծրագրով»,- ընդգծել է քաղաքապետը։

Կլիչկոյի խոսքով՝ մայրաքաղաքում հաստատվել է տարհանման պլան, որը ներառում է տարհանման կետերի գտնվելու վայրերը, անհրաժեշտ տրանսպորտի քանակն ու անվտանգ տարածքները բնակչությանը տեղավորելու համար։ «Եթե մի քանի տարի առաջ ունեինք 1500 քաղաքացու համար նախատեսված ապաստարան, ապա այսօր դրանց թիվը եռապատկվել է»,- նշել է նա։ Ընդհանուր առմամբ, քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների ֆոնդը ներառում է ավելի քան 500 պահեստարան։ Կիևի քաղաքապետի խոսքով՝ բարելավվում է նաև արտակարգ իրավիճակների մասին բնակչությանը ահազանգելու համակարգը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր