Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան          Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար       Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան    

14 փետ 2022 19:27

Գերմանիայի կանցլերը սպառնացել է ՌԴ-ին՝ հետագա ռազմական ագրեսիան շատ լուրջ հետևանքներ կունենա ձեզ համար

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կիև մեկնելիս ասել է, որ ապաէսկալացման ազդանշան է ակնկալում Մոսկվայից։

«Այսօր Կիևում, իսկ վաղը Մոսկվայում ես կշարունակեմ մեր բանակցությունները ուկրաինական սահմանին շատ լուրջ իրավիճակի շուրջ: Կիևում ինձ համար կարևոր է հայտնել մեր անսասան համերաշխությունն ու աջակցությունը Ուկրաինային: Մենք շտապ Մոսկվայից ապաէսկալացման ազդանշանների ենք սպասում: Հետագա ռազմական ագրեսիան շատ լուրջ հետևանքներ կունենա Ռուսաստանի համար: Դրանում ես բացարձակապես համաձայն եմ մեր դաշնակիցների հետ: Մենք ականատես ենք լինում Եվրոպայում խաղաղությանը սպառնացող շատ, շատ լուրջ սպառնալիքի»,- ասել է Շոլցը:

Փետրվարի 14-ին Գերմանիայի կանցլերը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Երեքշաբթի օրը Շոլցը կմեկնի Մոսկվա՝ հանդիպելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ինչպես լրագրողներին հայտնել են Գերմանիայի կանցլերի գրասենյակից, այն փաստը, որ կանցլերը Մոսկվա թռչում է «Կիևով», պետք է դառնա «Ուկրաինայի հետ համերաշխության և նրան աջակցության կոնկրետ ազդանշան»։

Արևմուտքը Ռուսաստանին մեղադրում է Ուկրաինա ներխուժման նախապատրաստվելու մեջ։ Մոսկվան հերքում է այս մեղադրանքները և հավաստիացնում, որ նման մտադրություն չունի, և Արևմուտքի հայտարարությունները պատրվակ են ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկա տեղակայել ՌԴ սահմանի մոտ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր