Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.          Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի       «Օրենքով գողին» մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. ՔԿ    

16 փետ 2022 10:47

Հետաքրքիր զարգացումներ են առջեւում. Ադրբեջանական պատվիրակությունն օրեր անց Հայաստան կգա.. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Փետրվարի 21-ին ու 22-ին «Եվրանեսթի» քաղաքական հարցերի, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության, ինչպես նաեւ՝ էներգետիկ անվտանգության հանձնաժողովները Երեւանում նիստ կանցկացնեն: 


«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ եվրոպական կառույցի նիստերը Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվեն: «Եվրանեսթի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանից փորձեցինք տեղեկանալ՝ ադրբջանական պատվիրականությունը ժամանելու է արդյոք Երեւան: Նա նշեց, որ այս պահին հստակ չէ՝ կգան արդյոք, թե չէ, բայց գալու հավանականությունը մեծ է: 


«Ժողովուրդ» օրաթերթի մյուս տեղեկության հետ կապված, թե Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունները առանձին ճաշ կամ ընթրիք են ունենալու, Կարապետյանը կտրուկ արձագանքեց. «Նման բան չկա»: 


Նշենք, որ նման ձեւաչափի միջազգային միջոցառումների ժամանակ, բնականաբար, լինում են պաշտոնական բնույթի, բայց առավել մտերմիկ ճաշկերույթներ, հարցն այն է, սակայն, թե հատկապես 44-օրյա պատերազմից հետո հայաստանյան ու ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչերն ինչպես են իրար հետ հաց կիսելու ու բաժակ բաժակի խփելու, իսկ մինչ այդ էլ մի սենյակում կնստեն եւ մարդու իրավունքներին առնչվող հարցեր կքննարկեն: 


Հետաքրքիր զարգացումներ են առջեւում:


Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր