Սաակաշվիլին էլ իր վшխճանը գտավ վրաց եկեղեցու դեմ պայքար սկսելով          Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրшկ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ. ՀՀ ՊՆ       Գառնիկ Դանիելյանի ավտոմեքենայի ապակին կոտրելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ    

16 փետ 2022 13:50

Ադրբեջանը սողացող պատերազմի տեսքով փորձում է ահաբեկել արցախահայությանը.սադրանքները կսկսվեն գարնանը

«Վերջին սահմանային միջադեպերը հստակ ազդակ են այն մասին, որ Ադրբեջանը պատրաստվում է ավելի լուրջ ռազմական սադրանքների, փոքր, նույնիսկ միջինին ձգտող ռազմական բախումների»,- այսօր հայտնեց ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը՝ վերլուծելով Գեղարքունիքի և Սյունիքի սահմանային միջդիրքային հատվածներում արձանագրված միջադեպերը:

Ադրբեջանագետի կանխատեսումներով՝ Սյունիքի հատվածում սադրանքները կսկսվեն գարնանը՝ հենց եղանակային պայմանները թույլ տան:

Գառնիկ Դավթյանն ասաց, որ նման եզրակացության է եկել ադրբեջանական մեդիան և պաշտոնական հայտարարությունների ուսումնասիրության արդյունքում:

Նա հայտնեց, որ պաշտոնական Բաքուն մշտապես հայկական կողմին մեղադրում է հրադադարը խախտելու, իրենց զինվորներին վիրավորելու, սպանելու մեջ և հոխորտում է պատասխան տալ, որոնք ինքը համադրել է ադրբեջանական նենգ և հայտնի ստի քաղաքականության հետ և հանգել այն եզրահանգման, որ սադրանքներ է նախապատրաստվում:

Անդրադառնալով Արցախում նախորդ մեկ օրում արձանագրված հրադադարի խախտման երկու միջադեպին՝ ադրբեջանագետը հայտարարեց, որ ադրբեջանցիների նպատակը արցախցիներին հնարավորինս ահաբեկելն է՝ փորձելով խոչընդոտել վար ու ցանքի իրականացումը և դրա միջոցով ստեղծել սոցիալական խնդիր՝ սննդի ապահովման հարց:

Նրա կարծիքով՝ Ադրբեջանը փորձում է արցախցիներին ստիպել, որպեսզի նրանք լքեն Արցախը:

Փաստելով, որ ադրբեջանական քարոզչամեքենան վերջին շրջանում հաճախ խոսում է Արցախից բնակիչների հեռանալու մասին՝ Գառնիկ Դավթյանն ասաց. «Ադրբեջանական կողմը անհիմն ու ճղճիմ քարոզչությամբ փորձում է ասել, որ Արցախում 20-25 հազար բնակչություն  է մնացել, երբեմն նաև 10-15 հազարի բնակչի կեղծ թվեր են շրջանառում: Սա վկայություն է այն մասին, որ Ադրբեջանը սողացող  պատերազմի տեսքով փորձում է ահաբեկել արցախահայությանը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր