Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը` Վարդավառը          Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց Մոլդովային և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ       Արմավիրի մարզում 18-ամյա ժամկետային զինծառայողը «Nissan Teana»-ով բшխվել է հաստաբուն ծառին, վիրшվոր կա    

17 փետ 2022 10:48

ԱՄՆ-ը չի բացառում Դոնբասում զանգվածային գերեզմանների մասին հայտարարությունների «շինծու» լինելը

ԱՄՆ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին հայտարարել է, որ Դոնբասում խաղաղ բնակիչների զանգվածային գերեզմանների հայտնաբերման մասին ՌԴ իշխանությունների հաղորդումները կարող են ապատեղեկատվություն լինել։ «Կա այն, ինչ ասում է Ռուսաստանը և այն, ինչ նա անում է»,- ասել է Փսակին։
Նա նաև նշել է, որ Վաշինգտոնը շարունակում է հետևել Մոսկվայի գործողություններին։

Փսակին նաև ասել է, որ ռուսական զորքերի «մեծ քանակությամբ Ուկրաինայի սահմանի մոտ մնալը շարունակում է վտանգ ներկայացնել»։
Անդրադառնալով զանգվածային գերեզմանների մասին ՌԴ ՔԿ-ի հաղորդումներին, Փսակին ասել է, որ ԱՄՆ իշխանությունները չեն բացառում դրանց «շինծու» լինելը և Ռուսաստանի կողմից «ներխուժման համար» օգտագործումը։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր