Տեսանյութ.Ո՞վ էր հրահանգել բեռնատարը՝ բարձրացված թափքով քշել հայերի վրա. որտե՞ղ էին ու ի՞նչ էին անում «ոստիկանները»          Որպես «սկանդալային երևույթ» թուրքերին վրդովեցրել է պատմական Հայաստանի քարտեզի ֆոնին Լիոնի քաղաքապետի լուսանկարը       Տեսանյութ.«Վերջին շրջանի հաղթանակած միակ գեներալն է». Գրիգորի Խաչատուրովը միացավ Բագրատ Սրբազանի երթին    

17 փետ 2022 14:37

«Ներխուժման նոր ժամկետ կա՝ փետրվարի 20-ը»․ Զախարովան արձագանքել է ամերիկյան Politico-ի հոդվածին

«Ներխուժման նոր ժամկետ կա՝ փետրվարի 20-ը»։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՌԴ արտործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ տեղադրելով Եվրոպայում տեղակայված ամերիկյան Politico պարբերականի հոդվածն այն մասին, որ Ռուսաստանը կարող է Ուկրաինա ներխուժել փետրվարի 20-ին։


«Մենք ունենք ներխուժման նոր ժամկետ՝ փետրվարի 20-ը և դրանից հետո՝ մինչև «Եվրոպայի մայրամուտը»։ Գրում են, որ փետրվարի 16-ն էր նախատեսված, քանի որ այդ օրը կապված է լիալուսնի հետ, իսկ փետրվարի 20-ը՝ Մյունխենի համաժողովի ավարտի հետ։
Մի քիչ նման է Օստրովսկու «Բալզամինովի ամուսնությանը».
«Ասում են՝ ինչ-որ գիսաստղ կամ մոլորակ է գալիս։ Եվ այսպես, գիտնականները մետրոսկոպի միջոցով նայում էին երկնքին և ամեն ինչ հաշվարկում ճշգրիտ թվերով՝ որ օրը և որ ժամին այն կհասնի երկիր»,- գրել է Զախարովան:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր