Հայաստանը ռուսական շոքեքարշի հետեւից կապված վագոն է, որ օրը ՌԴ-ն կճանաչի Դոնեցկի եւ Լուգանսկի անկախությունը,հաջորդ օրը Հայաստանը պետք է ճանաչի

«Ուկրայինա Դոնեցկ, Լուգանսկ հակամարտության մեջ Հայաստանին չեզոքության կոչ անողներին.
Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակ պետությունների անվտանգության երաշխավորը Ռուսաստանի Դաշնությունն է, Ռուսաստանի Դաշնությունը նաեւ Հայաստանիի անվտանգության երաշխավորն է, իսկ 2020թ․-ի նոյեմբերի 9-ից հետո նաեւ Արցախի անվտանգության երաշխավորն է։
Մեծ աշխարհաքաղաքական պրոցեսներում Հայաստանի նման փոքր երկրները ինքնուրույն քաղաքականություն չեն կարող վարել եւ շատ բնական է, որ պետք է հարեն որեւէ աշխարհաքաղաքական բեւեռի։
Հայաստանը, ունենալով դարավոր հակամարտություն գերհզոր հարեւան Թուրքիայի հետ, որ չի էլ թաքցնում տարածքային եւ քաղաքակրթական ամբիցիաները Հայաստանի Հանրապետության նկատմամբ, պարտավոր է պահպանել ազնիվ միաբեւեռ աշխարհաքաղաքական դիրքորոշում Ռուսաստանի Դաշնություն հետ, որովհետեւ ակնհայտ է, որ եթե չլինեն հայ-թուրքական սահմանին կանգնած ռուս սահմանապահները Թուրքիան կներխուժի Հայաստանի տարածք։
Մի խոսքով ասած` մեծ աշխարհաքաղաքականության մեջ Հայաստան ռուսական շոքեքարշի հետեւից կապված վագոն է, որ կողմ կգնա Ռուսաստանը, նրա հետեւից պետք է գնա Հայաստանը, եթե Ռուսաստանը հանդիսանալով Դոնեցկի եւ Լուգանսկի անվտանգության երաշխավորը, ստիպված է կոնֆլիկտի մեջ մտնել Ուկրաինայի հետ, ուրեմն Հայաստանը չի կարող չեզոքություն պահպանել․ որ օրը Ռուսաստանը կճանաչի Դոնեցքի եւ Լուգանսկի անկախությունը, հաջորդ օրը Հայաստանը պետք է ճանաչի վերոնշյալ հանրապետությունների անկախությունը»,- գրել է նա։