Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

22 փետ 2022 11:53

Ինչպես խուսափել Ուկրաինայում պատերազմից. խելքի գալ, մի կողմ թողնել հույզերը և իրավիճակը չվատթարացնել. Նեբենզյան՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի գործընկերներին

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան Անվտանգության խորհրդի գործընկերներին կոչ է արել կենտրոնանալ այն բանի վրա, թե ինչպես խուսափել Ուկրաինայում պատերազմից և ինչպես ստիպել Կիևին դադարեցնել Դոնբասի գնդակոծությունները:

«Մենք հիմա մի շարք խիստ զգացմունքային հայտարարություններ, կտրուկ գնահատականներ և հեռուն գնացող եզրակացություններ լսեցինք՝ կապված Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունները ճանաչելու մասին Ռուսաստանի նախագահի հրամանագրերի այսօրվա ստորագրմանհետ։ Մեր հասցեին ուղղակի հարձակումներն առանց արձագանքի կթողնեմ, այժմ պետք է կենտրոնանալ այն բանի վրա, թե ինչպես խուսափել պատերազմից և ստիպել Ուկրաինային դադարեցնել Դոնեցկի և Լուգանսկի գնդակոծություններն ու նրանց դեմ սադրանքները»,-ասել է մշտական ներկայացուցիչը։
Նա նշել է, որ Կիևը Վլադիմիր Զելենսկու օրոք վերադարձել է ռազմատենչ հռետորաբանությանը և ամեն ինչ արել է Դոնբասի կարգավորման վերաբերյալ մինսկյան համաձայնագրերը ոչնչացնելու համար։

«Հատկապես շատ հույսեր էին կապված 2019թ․-ին Ուկրաինայի նոր նախագահի ընտրության հետ, որը խոստացել էր ի վերջո խաղաղություն հաստատել Դոնբասում։Սակայն նրանք, ովքեր հույսեր էին տածում Ուկրաինայի իշխանությունների խաղաղասիրական տրամադրվածության հետ, ցավոք, սխալվեցին»,-ասել է Նեբենզյան։

«Կիևը ոչ միայն շատ արագ վերադարձավ ռազմատենչ հռետորաբանությանը և շարունակեց խաղաղ բնակիչների գնդակոծությունները, այլև ամեն ինչ արեց Մինսկի պայմանավորվածությունները սաբոտաժի ենթարկելուև ի վերջո ոչնչացնելու համար»,-ավելացրել է նա։
Նրա խոսքով՝ այստեղ ամենակարևորն այն է, որ Կիևը համառորեն հրաժարվում է ուղղակիորեն խոսել Դոնեցկի և Լուգանսկի ներկայացուցիչների հետ, չնայած այդ պահանջը Մինսկի պայմանավորվածությունների կատարման համալիր միջոցառումների կենտրոնական տարրն է:

«Նման երկխոսության պատրաստ չլինելու ոչ երկիմաստ հաստատումըմենք վերջին օրերին բազմիցս լսել ենք Ուկրաինայի ղեկավարներից, այդ թվում՝ Ուկրաինայի մշտական ներկայացուցչից, փետրվարի 17-ին Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման վերաբերյալ ԱԽ-ի նիստի ընթացքում։ Դրանից հետո վերջնականապես պարզ դարձավ, որ Ուկրաինան մտադիր չէ կատարել «Մինսկ-2»-ը»,-ավելացրել է մշտական ներկայացուցիչը։

Նեբենզյան ՄԱԿ-ի ԱԽ-ի արևմուտքի գործընկերներին կոչ է արել չվատթարացնել Ուկրաինայի շուրջ իրավիճակը և ստիպել Կիևին հրաժարվել միլիտարիստական պլաններից։

«Կցանկանայի կոչ անել մեր արևմտյան գործընկերներին՝ խելքի գալ, մի կողմ թողնել հույզերը և իրավիճակը չվատթարացնել։ Ձեզնից բացի ոչ ոք չի կարողանա զսպել Կիևի ռազմատենչ ծրագրերը և ստիպել նրան դադարեցնել Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունների գնդակոծություններն ու սադրանքները, որոնք նոր պայմաններում կարող են առանձնապես վտանգավոր հետևանքներ ունենալ»,-ասել է Նեբենզյան։
Նրա խոսքով ՝ ՌԴ-ի և ԴԺՀ-ի, ինչպես նաև ՌԴ-ի և ԼԺՀ-ի միջև ստորագրված համաձայնագրերին համապատասխան և հանրապետությունների դիմումների հիման վրա նրանց տարածքներում խաղաղության պահպանման գործառույթներն իրականացնելու են Ռուսաստանի ԴաշնությանԶինված ուժերը:

Իրավիճակը Դոնբասում վերջին օրերին սրվել է, ինքնահռչակ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն հայտարարել են Ուկրաինայի ուժայինների կողմից բազմաթիվ գնդակոծությունների մասին։ Երկու հանրապետությունների ղեկավարները հայտարարել են քաղաքացիների ժամանակավոր տարհանման մասին Ռոստովի մարզ՝ կապված Ուկրաինայի ներխուժման սպառնալիքիհետ։ Դա առաջին հերթին վերաբերումէ կանանց, երեխաներին և տարեցներին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին Անվտանգության խորհրդի արտահերթ մեծ նիստից հետո ուղերձով դիմել Է ՌԴ քաղաքացիներին, հայտարարել է, որ անհրաժեշտ է համարում որոշում ընդունել անհապաղ ճանաչել ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը, քանի որ նրանք, ովքեր ընտրել են արյունահեղության, բռնության և անօրինականության ուղին, չեն ճանաչել և չեն ճանաչում Դոնբասի հակամարտության որևէ այլ լուծում, բացի ռազմականից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր