Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

22 փետ 2022 17:30

Աշխարհը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ լայնամասշտաբ պատերազմի շեմին է

Ուկրաինայի խնդրանքով Վիեննայում սկսվել է ԵԱՀԿ Մշտական ​​խորհրդի արտահերթ նիստը։ ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի գործակալությունների պաշտոնական կայքերը հրապարակել են ՄԱԿ-ում ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի մշտական ​​ներկայացուցիչներ Մայքլ Քարփենթերի եւ Նիլ Բուշի հայտարարությունները։

Քարփենթերի կարծիքով՝ «աշխարհը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ լայնամասշտաբ պատերազմի շեմին է»։

«Մենք լուրջ ենք ընդունել անվտանգության հետ կապված  Ռուսաստանի մտահոգությունները: Մենք նոր առաջարկներ ենք դրել սեղանին։ Մենք փորձել ենք թափանցիկության, վստահության ամրապնդման եւ սպառազինությունների վերահսկման նոր հայեցակարգեր ստեղծել, որոնք կօգնեն մեզ ավելի ամուր եւ կայուն եվրոպական անվտանգության ճարտարապետություն կառուցել: Մենք նոր Եվրոպական անվտանգության երկխոսություն ենք սկսել՝ ստեղծագործական ոգեշնչման եւ այդ սեղանի շուրջ գտնվող յուրաքանչյուր ազգի մեր հավաքական անվտանգության վերաբերյալ ձայն տալու համար: Եվ մենք կմնան, եւ միշտ հավատարիմ կմնանք երկխոսությանը եւ դիվանագիտությանը եւ խաղաղությանը, հատկապես՝ խաղաղությանը: Բայց փաստերը համառ բաներ են. մեզանից ոչ ոք չի կարող անտեսել այն փաստը, որ Ռուսաստանի ուժերն աճում են տագնապալի տեմպերով եւ որ հարվածային զորքերի այդպիսի քանակությունը պատրաստ է հարձակման Ուկրաինայի սահմաններից մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Եվ այդ ամենը համընկնում է Բելառուսում, Ուկրաինայի սահմանի անմիջապես կողքին, զորքերի զանգվածային եւ Բելառուսում անսովոր եւ մասշտաբային զորքերի տեղակայման հետ Ուկրաինայի սահմանի անմիջական հարեւանությամբ՝ այսպես կոչված «վարժանքների», որոնք, ինչպես ասացին մեզ բոլորիս,  կավարտվեն վաղը, բայց որոնք այժմ երկարաձգվեցին անորոշ ժամանակով: Համընկնում է ռազմածովային ուժերի մասշտաբային կուտակման հետ Սեւ եւ Ազովի ծովերում: Համընկնում է ռազմատենչ հռետորաբանության հետ, թե Ուկրաինան կա՛մ չպետք է պետությունլինի, կա՛մ չպետք է անկախ արտաքին քաղաքականություն ունենա»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։

«Միացյալ Նահանգները եւ նրա դաշնակիցները հասկացրել են, որ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման դեպքում մեր պատասխանը միասնական, արագ եւ կոշտ կլինի: Մենք հստակ հասկացրել ենք, որ եթե Ռուսաստանը շարունակի ներխուժել Ուկրաինա, նա վտարակ կդառնա միջազգային հանրությունում՝ համաշխարհային ֆինանսական շուկաներից մեկուսացված եւ ամենաժամանակակից տեխնոլոգիական ռեսուրսներից զրկված։ Մենք նաեւ հստակ հասկանում ենք, որ դեռ կա դիվանագիտական ​​ճանապարհ, եթե Ռուսաստանը պատրաստ փոխգործակցության»,- հավելել է Քարփենթերը՝ կոչ անելով դատապարտել ինքնահռչակ ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի հնարավոր ճանաչումը Ռուսաստանի կողմից:

Իր հերթին, ԵԱՀԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ​​ներկայացուցիչը հայտարարել է, որ այն գնալով «էլ ավելի վտանգավոր շրջան» է թեւակոխում։

«Երկխոսությանն իր հայտարարած հանձնառության համաձայն գործելու փոխարեն՝ Ռուսաստանը անտեսում է ԵԱՀԿ պարտավորությունները, որոնց համաձայնել է կամավոր կերպով:

Այն բոյկոտել է բոլոր հանդիպումները, որոնք Ուկրաինան գումարում էր Վիեննայի փաստաթղթի 3-րդ գլխի համաձայն: Անսովոր է, որ, հաշվի առնելով այն համատեքստը, որը ես հենց նոր ներկայացրի, հենց Ռուսաստանն Ուկրաինային մեղադրեց սադրանքի մեջ։ Ռուսաստանն ամեն քայլափոխի շփոթեցնում, շեղում եւ ձգձգում էր իրադարձությունները։ Դա կտրուկ հակադրվում է Ուկրաինայի մոտեցմանը։ Ռուսաստանի կողմից խիստ սադրիչ գործողությունների ֆոնին Ուկրաինան լայնածավալ դիվանագիտական ​​ջանքեր է գործադրել լարվածությունը նվազեցնելու համար։ Ուկրաինան շարունակում է կառուցողականորեն մասնակցել Նորմանդյան ձեւաչափին եւ Եռակողմ շփման խմբին։ Ուկրաինան բազմիցս շարունակել է ապահովել հատուկ դիտորդական առաքելության՝ կառավարության կողմից վերահսկվող տարածքներում վերահսկողություն իրականացնելու հնարավորությունը՝ ի տարբերություն ռուս կողմնակիցների, ովքեր համակարգված կերպով փորձում են սահմանափակել առաքելության տեղաշարժը», - ասել է Բուշը:

«Եթե Կրեմլը լուրջ է տրամադրված դիվանագիտական ​​կարգավորման հարցում, ապա պետք է համապատասխան մասնակցություն ունենա եւ պարտավորվի բովանդակալից բանակցություններ վարել ԵԱՀԿ-ում»,- մասնավորապես նշել է Բուշը։ջ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր