Զգուշացեք քրոնիկ հազից          Պուտինը բանակին հանձնարարել է տակտիկական միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնել ՌԴ-ի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության ապահովման նպատակներով       Տեսանյութ.Եթե փողոցում հանդիպեմ մեկին, որը համացանցում գրել է, թե Նազարյանը ծախել է Կիրանցը, որդու գերեզմանը, ու ես իրեն սատկացնեմ, ինձ քր. պատիժ հասնո՞ւմ է    

22 փետ 2022 12:59

«Շուշիի հռչակագրի» ստորագրումը ուժեղացրել է հակառուսական տրամադրությունները Ադրբեջանում, հավատացած են, որ Անկարան կօգնի առճակատման դեպքում

rossaprimavera.ru–ն գրում է, որ «Շուշիի հռչակագրի» ստորագրումը ուժեղացրել է հակառուսական տրամադրությունները Ադրբեջանում և այնպիսի պատրանք ստեղծել հանրապետության իշխանությունների մոտ, որ Անկարան կօգնի Բաքվին Մոսկվայի հետ քաղաքական առճակատման դեպքում։ Այդ մասին հայտարարել է արևելագետ Վարդան Ոսկանյանը։ Փորձագետի կարծիքով նման հույսերը մոլորություն են, քանի որ Թուրքիան ու Ռուսաստանը շատ տարբեր քաշային կարգեր ունեն։ Ռուսաստանը գերտերություն է, մինչդեռ Թուրքիան միայն խոշոր տարածաշրջանային դերակատար է, որի գերակայությանը վիճարկում են անգամ նմանատիպ տրամաչափի այլ սուբյեկտները: Բացի այդ, Ադրբեջանը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությամբ։ Բաքուն արդեն այնպիսի տեղեկատվական ֆոն է նախապատրաստում, որ 2025 թվականին հասնի խաղաղապահների դուրսբերմանը առանց նրանց գտնվելու ժամկետը երկարացնելու, նշել է Ոսկանյանը։ Փորձագետը համոզված է, որ Բաքվի վերջնական նպատակը Ղարաբաղում հայտնվելն է ոչ միայն առանց ռուս խաղաղապահների, այլ նաև առանց հայ բնակչության։


Ադրբեջանում հակառուսական տրամադրությունների ամրապնդման ևս մեկ գործոն, ըստ Ոսկանյանի, Թուրքիայի փոխգործակցությունն է Ուկրաինայի հետ, ինչը հակասում է ռուս-թուրքական հարաբերություններին։ «Անկարան զինում է Կիևին, անօդաչու սարքեր է մատակարարում և զբաղվում է ակտիվ դիվանագիտական ​​աջակցությամբ»,- նշել է փորձագետը։


Միաժամանակ նա հիշեցրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջերս կատարած այցը Կիև, ինչպես նաև հակառուսական ՎՈՒԱՄ նախագծի վերակենդանացման փորձերը (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան և Մոլդովա): Բացի այդ, ադրբեջանական վերնախավի, հատկապես զինվորականների ներկայացուցիչները կրթություն են ստանում Թուրքիայում և հանդիսանում են թուրքական «փափուկ ուժի» քաղաքականության, պանթուրքիստական ​​գաղափարների ու հայացքների ակտիվ վարողներ, հավելել է Ոսկանյանը։ Նման պայմաններում Հայաստանը պետք է առավելագույնս ձգտի Ռուսաստանի հետ մերձեցման, Մոսկվայի հետ ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական համագործակցության ամրապնդման: Փորձագետը նաև անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման հարցին նշելով, որ ցանկացած զիջում Ադրբեջանին, թեկուզ փոքր սահմանային տարածքների տեսքով, կարող է ավելի բացել Բաքվի ախորժակը։ Ավելին, Մոսկվան պետք է հասկանա, որ նման զիջումները  չեն վերադարձնի Ադրբեջանին ռուսական շահերի ուղեծիր, հավելել է նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր