Սպասվում է տեղումներ և մառախուղ, օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա          Կասկածելի «հետազոտություններն» ու նմուշառումները Հայաստանում շարունակվում են. իսկ ի՞նչ են անում համապատասխան մարմինները. «Փաստ»       Այ թե նաև ինչի համար էին խլում ՀԷՑ-ը. «Փաստ»    

24 փետ 2022 12:46

Ուկրաինայի ԱԻՊԾ-ն հաղորդել է զինապահեստներում հրդեհների և հեռուստաաշտարակի պայթելու մասին

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ) տեղեկացնում է Ուկրաինայի տարածքում տեղական ժամանակով 07:00-ի դրությամբ թշնամու գնդակոծությունների հետեւանքների մասին։

«Խմելնիցկու մարզ. հրետանային գնդակոծության հետեւանքով Ստարոկոնտանտինովի զորամասի վառելիքա-քսուքային նյութերի կազմի բռնկում: Դնեպրոպետրովսկի մարզ. Կրասնոպոլե եւ Մարգանեց քաղաքներում՝ հրդեհ զինապահեստներում, Վիննիցկայայի մարզ. Տուլչին քաղաքում եւ Բոխան գյուղում՝ հրդեհ զորամասերում:

Լուցկ քաղաքում պայթեցվել է հեռուստաաշտարակը, Կիեւի մարզ. Բրովարի քաղաքի մերձակայքում՝ հրդեհ զորամասում»,-ասվում է հաղորդագրության մեջ, որը զետեղվել է Facebook-ում ԱԻՊԾ-ի էջում: Ավելի ուշ ամփոփագրում ժամը 07:20-ի դրությամբ տեղեկատվություն է հայտնվել Լուցկ քաղաքում օդակայանի գնդակոծության, ինչպես նաեւ այլ պահեստների բռնկման մասին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր