Իրանն Իսրայելի՝ Լիբանանի վրա հարձակման պատճառով հետաձգել է Շվեյցարիայում նախատեսված բանակցությունները          «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու է կալանավորվել «100-ից ավելի ընտրողի ընտրակաշառք տալու համար»       Իսրայելը գիշերը մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին, կան զnhեր    

19 հուն 2026 09:24

Ովքեր են հավակնում ՀՀ նախագահի պաշտոնին․ «Հրապարակ»

Ովքեր են հավակնում ՀՀ նախագահի պաշտոնին․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. Իշխանական թիմում կրկին ծածուկ պայքար է գնում հանրապետության նախագահի պաշտոնի համար։

Տեղեկություններ կան, որ գործող նախագահ Վահագն Խաչատուրյանը լուրջ առողջական խնդիրներ ունի, ոմանց կարծիքով՝ մինչեւ վերջնաժամկետ չի կարողանա պաշտոնավարել, եւ դրանով են պայմանավորված այդ բաղձալի ու դեռ չազատված պաշտոնը զբաղեցնելուն ուղղված հավակնությունները:

Դա հոյակապ պաշտոն է` ոչինչ չանելու, ճոխ աշխատավարձ ստանալու եւ ամբողջ տարին շրջագայելու սեր ունեցողների համար։ Խաչատուրյանը նախագահի պաշտոնում ընտրվել է 2022 թ․՝ յոթ տարի ժամկետով։

Նրա տեղին, ըստ լուրերի, հավակնում են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ինչպես նաեւ՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Անցած անգամ եւս կար Արայիկ Հարությունյանի թեկնածությունը, սակայն թիմը կտրականապես դեմ է եղել նրան:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր