Դադարեցնել անվայել և պախարակելի գործելաոճը․ Մայր Աթոռը՝ իշխանությունների կողմից Բագրատ Սրբազանի դեմ արշավի վերաբերյալ          Տեսանյութ.Շիրակցիները փակել են Բավրայի անցակետ տանող ճանապարհը.խնդիրը տավուշցիներինը չի, սա հայկական խնդիր է       Կա թե ներքին ճնշում՝ հասարակության վրա, թե ճնշում՝ թշնամու կողմից. Տավուշը միայն Տավուշ չէ, սա վերաբերում է ՀՀ-ին՝ թե՛ մայրաքաղաքին, թե՛ մնացած հատվածներին    

24 փետ 2022 16:32

Ալիևի ժեստը՝հայկական ազգանունով քաղաքացիները կարող են ազատորեն գալ Ադրբեջան, այստեղ դեռևս ապրում են որոշակի թվով հայեր

Տարբեր պետությունների՝ հայկական ազգանունով քաղաքացիները կարող են ազատորեն գալ Ադրբեջան։ Այս մասին ՏԱՍՍ-ի գլխավոր խմբագիրների ակումբում ռուսական լրատվամիջոցների ղեկավարների հետ նախօրեին կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Պատասխանելով RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի դիտարկմանը, որ հայկական ազգանունով քաղաքացիների մուտքն Ադրբեջան արգելված է, Ալիևը նշել է, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը և «էթնիկ պատկանելությամբ մուտքի արգելք չկա» հանրապետությունում։

«Դրա վկայությունն են հայ ժողովրդի բազմաթիվ այցերը Ադրբեջան, նրանք մասնակցում են սպորտային միջոցառումների, ինչպիսիք են Եվրոպական խաղերը, մասնակցում էր Հայաստանի հավաքականը, նույնիսկ հիշում եմ, որ ես անձամբ եմ արծաթե մեդալ հանձնել Ուկրաինայի մեկ ներկայացուցչի՝ ազգությամբ հայ, նա պատվանդանին կանգնել էր ոսկի նվաճած ադրբեջանցի բռնցքամարտիկի կողքին»,- ասել է Ալիևը։

Նա հիշել է նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի այցը։ «Նա այցելեց Բաքվի հայկական եկեղեցի և զարմացավ, որ այս եկեղեցում մենք 5 հազարից ավելի հայերեն գիրք ենք պահում, ինքն էլ դրա վկան է։ Ես կարող եմ նման բազմաթիվ օրինակներ բերել՝ պատգամավորներ, հասարակական գործիչներ, այլ երկրների քաղաքացիներ՝ հայկական արմատներով»,- ասել է Ալիեւը։

«Մենք պատասխանատու ենք մեր քաղաքացիների և մեր հյուրերի անվտանգության համար, հետևաբար, մեր խնդրանքն էր, որ այն դեպքում, երբ Հայաստանի քաղաքացիները կամ հայկական ազգանունով անձինք գալիս են Ադրբեջան, տեղեկացնեն համապատասխան մարմիններին, մասնավորապես՝ եթե խոսքը գնում է Ռուսաստանի մասին: Եղել են դեպքեր, երբ մուտքը մերժվել է, բայց դրանք եղել են հենց այն պատճառով, որ այդ ձևականությունները չեն պահպանվել»,- ասել է նա:

Ալիևը ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ իբր Ադրբեջանում դեռևս ապրում են որոշակի թվով հայեր, և «ոչ ոք նրանց նկատմամբ որևէ պահանջ չի ներկայացնում»։

Նա Սիմոնյանին հրավիրել է նկարահանող խմբի հետ այցելել Ադրբեջան և անձամբ ճշտել այդ արգելքների բացակայությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր