Ռուբլին թանկացել է, դոլարն էժանացել, տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել օգոստոսի 5-ի համար          Հրդեհ է բռնկվել Խնձորեսկ գյուղի Նոր թաղամասի տներից մեկի տանիքում       16.8 մլրդ դրամից Արսեն Թորոսյանը ՍԳԼ-ին տվել է 6.8 մլրդ` մնացածը բաշխելով 26 հիվանդանոցներին. Կոռուպցիայի մաս 1․ «Ժողովուրդ»    

24 փետ 2022 14:27

Ուկրաինայի Ազգային բանկը սահմանափակել է պատերազմի ժամանակ կանխիկ գումարի հանումը

Ուկրաինայի Ազգային բանկը ֆիքսել է դոլարի փոխարժեքը 29,25 գրիվնայի մակարդակում եւ սահմանափակել դրամի կանխիկացումը՝ սահմանելով այն օրական մինչեւ 100 հազար գրիվնա: Այս մասին հայտնել է Ուկրաինայի Ազգային բանկի ղեկավար, Կիրիլ Շեվչենկոն, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդան»։


Ազգային բանկը փետրվարի 24-ին ֆիքսել է փոխարժեքը պաշտոնական փոխարժեքի մակարդակում, այսինքն 29,25 գրիվնա մեկ դոլարի համար։


Բացի այդ կարգավորող մարմինը դադարեցրել է արժութային շուկայի աշխատանքը, բացի արտարժույթի վաճառքի գործառնություններից։ 


Կանխիկացումը սահմանափակվում է օրական մինչեւ 100 000 գրիվնա՝  առանց հաշվի առնելու աշխատավարձի եւ սոցիալական վճարումները: Դա չի վերաբերում կառավարության զորահավաքային պլանների կատարումն ապահովող ձեռնարկություններին եւ հիմնարկներին։


Արգելվում է օտարերկրյա արժույթով հաճախորդների հաշիվներից կանխիկ դրամական միջոցների տրամադրումը, բացի կառավարության խնդիրների կատարումն ապահովող հիմնարկներից։


Մտցվում է անդրսահմանային արժութային վճարումների իրականացման մորատորիում՝ նույն բացառություններով։ Ուկրաինայի Ազգային բանկը նաեւ դադարեցնում է ռուսաստանցիների հաշիվներով կատարվող գործարքները։ Էլեկտրոնային փող թողարկող բանկերը դադարեցնում են դրանց թողարկումն ու շրջանառությունը։


Բանկերն ապահովում են բաժանմունքների անխափան աշխատանքը, եթե չկան մարդկանց կյանքի եւ առողջության սպառնալիքներ։ Անխափան ռեժիմով ապահովվում է չհրկիզվող պահարանների հասանելիությունը։


Անկանխիկ հաշվարկները չեն սահմանափակվում,  բանկոմատներն ապահովվում են կանխիկ դրամով՝ առանց սահմանափակումների։ Ուկրաինայի Ազգային բանկը իրականացնում է բանկերի բլանկային վերաֆինանսավորում՝ աջակցելու համար առանց սահմանափակումների իրացվելիությանը՝ 1 տարվա գումարով՝ եւս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ։


Կառավարության վճարումները կատարվում են առանց սահմանափակումների։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր