Հակառուսական մարաթոն է կազմակերպվում․ «Հրապարակ»
«Հրապարակ»․ թերթը գրում է․ Մայիսի 4-5-ին, ինչպես հայտնի է, Երեւանում կկայանա Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որը նախատեսվում է անցկացնել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։Հայաստանի իշխանությունները՝ Եվրամիության ղեկավարության հետ միասին, խնդիր են դրել միջոցառումը վերածել հակառուսականության մարաթոնի։ Արդեն հայտնի է, որ Հայաստան է ժամանելու Ուկրաինայի նախագահ Զելենսկին:
Մեր տեղեկություններով, փնտրել, պեղել են բազում հակառուսական գործիչների եւ բոլորին հրավերներ ուղարկել։ Բայց Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարները, որոնց հետ Փաշինյանն իբր արդեն խաղաղություն է հաստատել, ըստ լուրերի, դեռեւս չեն հաստատել իրենց այցը, եւ հավանական է, որ կմերժեն հրավերը։
Թեեւ չի բացառվում՝ դա էլ «չվնասելու» միտումով է արվում: Ընդդիմադիր շրջանակներն էլ չեն պատրաստվում ձեռքերը ծալած նստել` եվրոպական պատվիրակության՝ Հայաստանում գտնվելու օրերին զանգվածային ակցիաներ են ծրագրում։
