Եթե Ուկրաինան պատրաստ չէ խաղաղ կարգավորման, Ռուսաստանը կշարունակի Հատուկ ռազմական ​​գործողությունը          Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ       Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4, ապա կբարձրանա 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

24 փետ 2022 16:01

Ուկրաինայի ԱԾ–ի կողմից սադրանքներ են նախապատրաստվում. ՌԴ ՊՆ

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը նախապատրաստում և արդեն իսկ «Սպիտակ սաղավարտների» օրինակով սադրանքներ է իրականացնում, լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
«Ուկրաինական քաղաքներում բեմադրված նկարահանումներ են տեղի ունեցել, իբր Ուկրաինայի քաղաքացիական բնակչության շրջանում «զանգվածային զոհեր» կան», – ասել է նա։
Կոնաշենկովը հավելել է, որ նախապատրաստած տեսահոլովակները տարածվում են վերահսկվող Telegram ալիքների և սոցցանցերի միջոցով։ Նա նշել է, որ դրանց նպատակը Ռուսաստանին մեղադրելն է խաղաղ բնակչությանը վախեցնելու նպատակով հարվածների անհամաչափության և արևմտյան հեռուստաալիքներով այդ կադրերը հեռարձակելու մեջ»։
«Հատուկ ուզում են ընդգծել` Ռուսաստանի զինված ուժերը Ուկրաինայի քաղաքներին հարվածներ չեն հասցնում։ Խաղաղ բնակչությանը որևէ բան չի սպառնում», – հայտարարել է Կոնաշենկովը։
Հիշեցնենք` իրադրությունը Դոնբասում սրվել է փետրվարի 17-ին։ Փետրվարի 19-ին ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի առաջնորդները համընդհանուր զորահավաքի հրամանագրեր ստորագրեցին ապա դիմեցին ՌԴ-ին՝ ճանաչման խնդրանքով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր