Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

25 փետ 2022 16:18

Ճապոնիան, նաև օտարերկրյա մի քանի ընկերություններ դադարեցրել են նոր մեքենաների առաքումները Ռուսաստան

Աճուրդներում օգտագործված մեքենաներ վաճառող ճապոնական ընկերությունները հայտարարել են, որ դադարեցնում են մեքենաների առաքումը ռուսական Հեռավոր Արեւելք։ Ինչպես տեղեկացնում է «ՖեդերալՊրես»-ը, ուրբաթ չեղարկվել են նախատեսված բոլոր առաքումները, այդ թվում նաեւ արդեն գնված մեքենաներինը։ Գալիք աճուրդներում օգտագործված մեքենաների ձեռքբերման հայտերի ընդունումը նույնպես դադարեցված է։


VL.ru պորտալի տվյալներով՝ դժվարություններ նկատվում են ոչ միայն Ճապոնիայից մեքենաների առաքման, այլեւ դրամական փոխանցումների կատարման հարցերում. դրանք կատարվում էին միայն դոլարով։ Փետրվարի 25-ի առավոտյան չեղարկվել է առնվազն մեկ բեռնանավի՝ Viking Coral-ի նավարկությունը դեպի Վլադիվոստոկ։ Ավելի ուշ հաջողվել է այն փոխարինել մեկ ուրիշով։ Տեղեկացվել էր նաեւ, որ շատ ընկերություններ իջեցնում են իրենց ավտոմեքենաները Ռուսաստան ուղեւորվող նավերից։


Թե որքան կտեւեն դժվարությունները միջազգային «երկրորդային» շուկայում, առայժմ պարզ չէ։ Այս շուկայում առաքման հետ կապված խնդիրները կապում են պատժամիջոցների եւ ռուբլու փոխարժեքի տատանումների հետ, որն այս շաբաթ դարձել է առաջին արժույթն աշխարհում իր փոփոխականությամբ։ Ռուբլու կտրուկ արժեզրկման պատճառով մեծացել է մեքենայի գնով պայմանավորված ներկրման մաքսատուրքի չափը, ինչը արտահանումը Ռուսաստան դարձրել է անշահավետ մեքենա վաճառողների համար, փոխանցում է Motor-ը։


Քաղաքական իրավիճակի սրման ֆոնին միանգամից մի քանի օտարերկրյա ընկերություններ դադարեցրել են նոր մեքենաների առաքումները Ռուսաստան։ Այդպիսի միջոցներ են ձեռնարկել Audi-ն, General Motors-ը, Volkswagen-ը, Skoda-ն եւ Jaguar Land Rover-ը։ Այս պայմաններում ավտոսրահներ կհասնեն հիմնականում այն ավտոմեքենաները, որոնք արդեն անցել են մաքսակետն ու պատրաստ են առաքման։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր