Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի 8-12, այնուհետև կբարձրանա 4-5 աստիճանով          Կենդանակերպի նշաններ, որոնց բախտն օգնում է ամեն ինչում և դառնում է հավատարիմ ուղեկից ողջ կյանքի ընթացքում       Սեպտեմբերի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

26 փետ 2022 12:20

Կիեւի փողոցներում ակտիվ ռազմական գործողություններ են ընթանում. օդային տագնապ է հայտարարվել

Այսօր առավոտյան Կիեւում հերթական օդային տագնապն է հայտարարվել։ Քաղաքային իշխանությունները բնակիչներին հորդորել են մնալ տանը, իսկ ազդանշանի դեպքում՝ թաքնվել ապաստարանում, հաղորդում է «Укринформ»-ը։ 

«Ուշադրությո՜ւն։ Կիեւում հերթական օդային տագնապն է հայտարարվել։

Բոլորին խնդրում ենք շտապ տեղափոխվել քաղաքացիական պաշտպանության ապաստարան»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Նշվում է, որ մետրոյի կայարանի կարմիր գծերն աշխատում են միայն ապաստարանային ռեժիմով։ «Կայարանների միջեւ գնացքները չեն շարժվում։ Գնացքների տեղաշարժը մետրոյի կապույտ եւ կանաչ գծերով իրականացվում է բնականոն ռեժիմով»,- նշվում է հաղորդագրության մեջ։  

Կիեւի քաղաքային ադմինիստրացիան հայտնել է, որ մայրաքաղաքի փողոցներում ակտիվ ռազմական գործողություններ են ընթանում։ Այս մասին ասվում է Telegram-ի ալիքում տեղադրված հաղորդագրության մեջ։ 

«Ուշադրությո՜ւն, մայրաքաղաքի բնակիչնե՛ր։ Մեր քաղաքի փողոցներում այժմ ակտիվ ռազմական գործողություններ են ընթանում։ Խնդրում ենք հանգստություն պահպանել եւ առավելագույնս զգույշ լինել»,-ասել է վարչակազմը։

Ավելի վաղ հաղորդվել է շարք քաղաքներում օդային տագնապի մասին, մասնավորապես՝ Վինիցայում, Ռովնոյում, Խերսոնում, Չերկասում, Լվովում, Չեռվոնոգրադում, Ումանում եւ Լուցկում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր