«Mercedes»-ը Նոր Գեղիի գյուղապետարանի մոտ բախվել է «Հայ մամուլ»-ի մեքենային, ապա վրшերթի ենթարկել հետիոտնին, կան տուժածներ          Տեսանյութ.Ես իմ երեխուն եմ ուզում, տարավ վшռեց Ազատ գյուղում. Փաշինյանի ելույթն ընդհատած քաղաքացուն հեռացրեցին       Վրшերթի է ենթարկվել Ախուրյան համայնքի բնակիչ Անահիտ Իգիթյանը՝ «ախուրյանցի Անոն»    

26 փետ 2022 12:38

Այս պատերազմը երկար է տևելու, և դրա հետ կապված բոլոր ճգնաժամերը նույնպես կշարունակվեն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, խոսելով Ուկրաինայի հակամարտության մասին, ասել է, որ «պատերազմը երկար կտևի» և հորդորել է պատրաստվել Եվրոպայի համար երկարաժամկետ հետևանքների, գրում է ՏԱՍՍ-ը։

Նա համապատասխան հայտարարությունն արել է՝ այցելելով գյուղատնտեսական ցուցահանդես, որը բացվել է շաբաթ Փարիզի արևմուտքում գտնվող Porte de Versailles կենտրոնում։

«Այս ճգնաժամը երկար է տևելու, այս պատերազմը երկար է տևելու, և դրա հետ կապված բոլոր ճգնաժամերը նույնպես կշարունակվեն։ Ուստի մենք պետք է պատրաստվենք»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր