Հոկտեմբերի 5-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Հոկտեմբերի 7-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Հոկտեմբերի 7-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

28 փետ 2022 13:55

Բաքվում 20 և 19 տարվա ազատազրկում են պահանջում 2 հայ գերիների գործով

Բաքվում կայացել է 2 հայ գերիների` Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի դեմ հարուցված շինծու քրգործով նիստը։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը` հավելելով, որ գործով դատախազը Սարգսյանի համար 20 տարվա, իսկ Ռաֆայելյանի համար 19 տարվա ազատազրկում է պահանջել։
Սարգսյանն ու Ռաֆայելյանը մեղադրվում են 2021-ի մայիսին անօրինական ձևով ադրբեջանական սահմանը հատելու և Քելբաջարի շրջանի ճանապարհների ականապատման մեջ:

Սարգսյանը, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ի, ավելի վաղ նաև ցուցմունք էր տվել, որ հրաման էր ստացել տեղանքի հետախուզում իրականացնել, փակել ճանապարհները, ականապատել ու փշալարերը դնել, ինչպես նաև պայթեցնել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը։
Գործով դատավարությունը կշարունակվի մարտի 7-ին։

Հիշեցնենք, որ 2021 թվականի մայիսի 27-ին ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որ նույն օրը վաղ առավոտյան Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ 6 զինվոր։ ՊՆ–ն հայտնել էր` հայ զինծառայողները գտնվել են Հայաստանի Հանրապետության տարածքում և չեն հատել սահմանը։ Սարգսյանն ու Ռաֆայելյանը հենց այս 6 գերից երկուսն են։

Ավելի ուշ, ՊՆ-ն հրապարակել էր նրանց անունները, որոնցից չորսը հունիսի 12-ին վերադարձվել են հայկական կողմին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր