Մոսկվայի և Կարսի պայմանագրերի անվանումները կհեռացվեն Նախիջևանի սահմանադրությունից          Կոտայքում բախվել են «Nissan»-ն ու «Mitsubishi»-ն, դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում       Եթե ընդդիմությունն ուզում է իշխանափոխություն, ունի մեծ հնարավորություններ մինչև ընտրությունները դա անելու    

03 մար 2022 17:30

Թող իրենց ցախավելների վրա թռնեն տիեզերք.ՌԴ-ն դադարեցնում է հրթիռային շարժիչների մատակարարումներն ԱՄՆ

Ռուսաստանը դադարեցնում է հրթիռային շարժիչների մատակարարումները ԱՄՆ: Այս մասին հայտարարել է «Ռոսկոսմոս»-ի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Պետական ​​կորպորացիայի նախագահի խոսքով՝ Ռուսաստանն այլեւս չի սպասարկի ԱՄՆ-ում մնացած 24 «ՌԴ-180» շարժիչները, իսկ «ՌԴ-181»-ը կդադարի մատակարարել։ «Թող իրենց ցախավելների վրա թռնեն տիեզերք»,- ասել է Ռոգոզինը:

Նա նաեւ նշել է, որ Ռուսաստանը կդադարեցնի համագործակցությունը Գերմանիայի հետ ՄՏԿ-ի ռուսական հատվածում համատեղ փորձարկումների վերաբերյալ եւ դրանք ինքնուրույն կանցկացնի։ Ռոգոզինը հավելել է, որ պատժամիջոցների ֆոնին ռուսական տիեզերական ծրագիրը կճշգրտվի, իսկ պաշտպանության շահերից արբանյակների ստեղծումն առաջնահերթություն կդառնա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ պատժամիջոցների պատճառով «Ռոսկոսմոսը» ռուս մասնագետներին դուրս է բերել «Կուրու» տիեզերակայանից։ Այսօր Մոսկվա են ժամանել վերջին աշխատակիցները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր