Վանաձորում բախվել են «Opel Astra»-ն ու «ՎԱԶ 2109»-ը, կան տուժածներ          «Գորիս» ՔԿՀ-ի պաշտոնատար անձը կաշառքի դիմաց դատապարտյալին թմրամիջոց է իրացրել. քրեական վարույթը դատարանում է       Տեսանյութ.Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը 2.5 ժամ տևած թռիչքից հետո վերադարձել է Վնուկովո    

04 մար 2022 20:05

Մինչև -13 աստիճան կցրտի

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևանում Մարտի 4-ի ցերեկը, 5-ի գիշերը, 6-7-ին և 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-ի և 8-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատավածներում հնարավոր է թույլ անձրև։

Մարտի 9-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։

Հանրապետության տարածքում`

Մարտի 4-ի, 5-ի, 7-ի, 8-ի ցերեկը առանձին շրջաններում, 9-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան տեսքով։

Մարտի 5-ի գիշերը, 6-ի, 7-ի, 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիսային 2-5 մ/վրկ, մարտի 4-5-ին, 8-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 4-5-ին կնվազի 6-8 աստիճանով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր