Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

04 մար 2022 16:38

ԱԳՆ-ն՝ ՈՒկրաինայում ՀՀքաղաքացիների գերեվարման մասին

ՀՀ ԱԳՆ-ն տեղեկություն չունի Ուկրաինայի տարածքում ռազմական գործողությունների ժամանակ ՀՀ քաղաքացիների գերեվարման մասին։

«Հայտնում ենք, որ Կիեւում ՀՀ դեսպանությունն Ուկրաինայի իշխանություններից տեղեկություն չի ստացել Հայաստանի Հանրապետության որեւէ քաղաքացու գերեվարման մասին»,-ասված է NEWS.am-ի թղթակցի գրավոր հարցման պատասխանում։

Սոցցանցերում եւ ԶԼՄ-ներում տարածվել է գերեվարված, ենթադրաբար, դոնեցկահայ Հայկ Ծատուրյանի տեսանյութը։ Դատելով կադրերից՝ տղամարդը ծանր վիրավոր է գլխից։ Նրան շրջապատող մարդիկ պահանջում են ասել «Փառք Ուկրաինային», իսկ քանի որ տղամարդը դժվարանում է խոսել, ձայնը կադրի հետեւում անմիջապես պահանջում է «գնդակահարել ...»:

Նման վերաբերմունքը գերիների նկատմամբ ոչ միայն Միջազգային մարդասիրական կանոնադրության կոպիտ խախտում է, այլեւ հիշեցնում է, թե ինչպես էին ադրբեջանցիներն վարվում գերեվարված հայերի հետ 2020 թվականի պատերազմի ժամանակ եւ դրանից հետո։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր