Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

05 մար 2022 11:23

Մեր ժողովուրդն այսօրվանից կմահանա ձեր պատճառով.մեր թափված արյան լիտրերի դիմաց դուք վարձահատույց չեք լինի լիտրերով վառելիքով

Ուկրաինայի նախագահ Զելենսկին նոր կոչով է հանդես եկել, որում քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին թափված արյան համար։


«Իմանալով, որ նոր հարվածներն ու զոհերն անխուսափելի են, ՆԱՏՕ-ն գիտակցաբար որոշում կայացրեց չփակել Ուկրաինայի երկինքը»,- ասել է նա` հավելելով. «Այս օրվանից մեր ժողովուրդը կմահանա նաև ձեր պատճառով»։


«Այն ամենը, ինչ դաշինքը կարողացել է անել այսօր, Ուկրաինայի համար 50 տոննա դիզվառելիք փոխանցելն էր իր գնումների համակարգով: Հավանաբար, որպեսզի այրենք Բուդապեշտի հուշագիրը»,- դժգոհել է տարիներ ի վեր Արևմուտքի վրա հույս դրած Ուկրաինայի ղեկավարը։


Զելենսկին կասկած է հայտնել, որ ՆԱՏՕ-ն կարող է պաշտպանել ցանկացածի, այդ թվում՝ անգամ դաշինքի երկրներին։


«Այսօր Դաշինքի ղեկավարությունը կանաչ լույս է վառել ուկրաինական քաղաքների և բնակավայրերի ռմբակոծման համար՝ հրաժարվելով ոչ թռիչքային գոտի ստեղծելուց և երկինքը փակելուց։ Մեր ընդհանուր Եվրոպայի, մեր ընդհանուր ազատության, մեր ընդհանուր ապագայի համար թափված մեր արյան լիտրերի դիմաց դուք վարձահատույց չեք լինի լիտրերով վառելիքով»,- զայրացած հայտարարել է նա։

Հավանաբար՝ որպեսզի կարողանանք այրել Բուդապեշտի հուշագիրը, որ ավելի լավ վառվի: Բայց մեզ համար այն արդեն այրվել է ռուսական զորքերի կրակի մեջ։ Մի՞թե այսպիսի ՆԱՏՕ էինք մենք ուզում: Մի՞թե այսպիսի Դաշինք էիք կառուցում։ Դաշինքի ղեկավարությունն այսօր կանաչ լույս տվեց ուկրաինական քաղաքների եւ գյուղերի հետագա ռմբակոծմանը՝ հրաժարվելով ոչ թռիչքային գոտու սահմանումից։ Դուք կարող էիք փակել երկինքը: Բայց... ես չգիտեմ, թե ում կարող եք պաշտպանել եւ կարո՞ղ եք արդյոք պաշտպանել ձեր երկրները՝ Դաշինքի երկրները։ Մեզնից չեք պրծնի լիտրերով վառելիքով մեր մեկ լիտր արյան դիմաց, որը թափվեց մեր ընդհանուր Եվրոպայի, մեր ընդհանուր ազատության, մեր ընդհանուր ապագայի համար»,- ասել է Զելենսկին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր