Մայիսի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Պուտինը օրենք է ստորագրվել, որը թույլ է տալիս ՌԴ ԶՈւ-ն ներգրավել արտերկրում ռուսաստանցիների պաշտպանության համար       Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է նորաօծ Սրբազան Հայրերին    

05 մար 2022 16:55

Զելենսկին ձգտում է կոնֆլիկտ հրահրել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ապավինում է ՆԱՏՕ-ի օգնությանը:

Ռուս նախարարի կարծիքով, պարոն Զելենսկին վշտացել է, որ"ՆԱՏՕ-ն չի պաշտպանել իրեն"․

"Ուկրաինայի նախագահը ցանկանում է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև կոնֆլիկտ հրահրել։ Զելենսկին չի ձգտում կարգավորել իրավիճակը բանակցությունների միջոցով",-ասուլիսում նշել է ՌԴ ԱԳ նախարարը։

ՌԴ գլխավոր դիվանագետի խոսքով՝ Մոսկվան հստակ ներկայացրել է Կիևի հետ բանակցություններում իր պայմանները, սակայն Ուկրաինայի իշխանությունները հանդիպումների երրորդ փուլի ժամկետներ չեն հստակեցրել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր