Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

07 մար 2022 15:34

Ալիևն անցել է ագրեսիվ հայտարարությունների, ախորժակը գրգռվել է

Ուկրաինական պատերազմը լուրջ խնդիրներ է հարուցելու նաև արցախյան հարցում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջին շրջանում բավականին պասիվ էր՝ կախված ռուսական կողմի ակտիվ գործողությունների հետ։ Սակայն Ուկրաինայում ռուսական կողմի անհաջողությունների և բլիցկրիգի ձախողման հետ, Ադրբեջանի նախագահը անցել է ագրեսիվ հայտարարությունների, նաև սադրիչ գործողություններ է իրականացնում Արցախի Հանրապետության մի շարք շրջաններում։ ՄԱԿ-ի բնակավայրերի ծրագրի գործադիր տնօրեն Մայմունա Մոհդ Շարիֆի հետ հանդիպման ընթացքում Ալիևը հայտարարել է, թե Հայաստանը որպես ագրեսոր պետք է պատժվի միջազգային մակարդակով և փոխհատուցում վճարի Ադրբեջանին։ Նա հայտարարել է, թե աշխարհը պետք է իմանա «հայերի բարբարոսությունների» մասին։

«Իհարկե, փոխհատուցման խնդիր կա, մենք փոխհատուցում ենք պահանջում, արդեն ներգրավել ենք միջազգային կառույցներ և իրավաբանների խմբեր»,- ասել է Ալիևը։

Ադրբեջանի բռնապետի լկտիացմանը զուգահեռ ադրբեջանական կողմը շարունակել է լարված պահել իրավիճակը Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի հարակից դիրքերում։ Արցախի գլխավոր դատախազության փոխանցմամբ ադրբեջանցիները հնարավոր միջոցներով փորձ են անում խաթարել գյուղի բնականոն կյանքը, գյուղատնտեսական աշխատանքները, հոգեբանական ճնշմանը զուգահեռ հայկական կողմի ուղղությամբ ինտենսիվ կրակոցներ են արձակել։ Հայ դիրքապահները ստիպված են եղել պատասխանել, իսկ ռուսական խաղաղապահ ուժերի օպերատիվ արձագանքի շնորհիվ իրավիճակը հանդարտվել է։

Ըստ էության, տևական ժամանակ հայ-ադրբեջանական սահմանագծում իրավիճակի հանդարտությունը կարող էր կախված լինել նաև Ռուսաստանի կողմից Ադրբեջանի խիստ զգուշացման հետ, որ իր գործողությունների ընթացքում այդ տարածքներում որևէ լարվածություն չիրականացնեն։ Սակայն Ադրբեջանի նման ակտիվացումը վկայում է, որ նրանք հարմար պահի են սպասում արցախյան 44-օրյա պատերազմում իրենց հաջողություններն ավելի ընդլայնելու, հայկական կողմին ավելի լուրջ պահանջներ ներկայացնելու առումով։ Հայաստանի և Արցախի իշխանությունները հայտնի չէ, թե ինչով են զբաղված բացարձակապես, և նոր իրավիճակում ռուսական կողմի պարտությանը զուգահեռ Հայաստանը կարող է կանգնել լուրջ գոյաբանական խնդրի առջև, իսկ Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ շարունակելու է վտանգներ ներկայացնել Հայաստանի և Արցախի ժողովրդի համար։
1or.am/

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր