Խաղաղության ձգտելու ամենահիմնական կռվաններից մեկը բանակի հզորությունն է, որը ես դիտում եմ խաղաղության գործոն          Եթե Նիկոլ Փաշինյանը հաղթի առաջիկա ընտրություններում, Ռուսաստանը չպետք է պաշտոնապես ճանաչի արդյունքները       Ռուսաստանից դեպի Հայաստան 2 չվերթ չեղարկվել է, իսկ 5-ը՝ հետաձգվել    

08 մար 2022 14:17

Երևանից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Սամարայում

Սամարայում Երևանից Մոսվկա ուղևորվող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել։ Այս մասին «КП-Самара»-ին հայտնել է Սամարայի օդանավակայանի մամուլի ծառայությունը։


Ինքնաթիռը «Կուրումոչ» օդանավակայան է ժամանել մարտի 7-ին ժամը 20:00-ին։ Պարզվել է, որ ինքնաթիռում ինն ամսական աղջիկը խեղդվել է խնձորից, որը նրան տվել էին ծնողները։ Օդանավի հրամանատարը որոշել է վայրէջք կատարել։


Օդանավակայանում աղջկան արդեն սպասում էին շտապօգնության բժիշկները, որոնք նրան զննելուց հետո տեղափոխել են հիվանդանոց։ Այժմ երեխայի առողջությանը վտանգ չի սպառնում։ Ինքնաթիռը Սամարայից օդ է բարձրացել ժամը 21:18-ին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր