Բելառուսը, որպես համագրեսոր Ուկրաինայի դեմ ՌԴ-ի պատերազմում, կրում է ողջ պատասխանատվությունը մարդկային կորուստների, ավերածությունների համար.ԵՄ
![](https://www.yerkir.am/resources/yerkir/img/news/origin/1646732601-5309.jpeg)
«Ռուսաստանը, Բելառուսում Լուկաշենկոյի վարչակարգի մասնակցությամբ` որպես համագրեսոր, կրում է ողջ պատասխանատվությունը մարդկային կորուստների, վնասվածքների և ավերածությունների համար»,- ասվում է Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստում տարածված հայտարարության մեջ։
«Նախագահ Պուտինի լայնամասշտաբ պատերազմն Ուկրաինայի դեմ միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության կոպտագույն խախտում է և խաթարում է եվրոպական ու համաշխարհային անվտանգությունը և կայունությունը։ Անցյալ շաբաթ ՄԱԿ-ի պատմական բանաձևը ցույց տվեց, որ միջազգային հանրությունը միասնական է ռուսական նվաճողական պատերազմի դեմ»,- ասվում է հայտարարության մեջ։