ՀՀ ՊՆ-ն հայտարարեց պահեստազորայինների հավաքների մասին
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 10-ին որոշում կայացրեց հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երկու ամիս ժամկետով` 2022 թվականի ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը:
Վարժական հավաքներում կներգրավվի մինչև 724 քաղաքացի, որոնցից 566-ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 30-ը` ավագ ենթասպայական կազմի, 128-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:
Վարժական հավաքներին ներգրավվում են՝
1) մոտոհրաձգային մասնագիտություններով մինչև 72 պահեստազորային, որոնցից` 18 պահեստազորային` 2022 թվականի ապրիլի 18-ից 24-ը ներառյալ, 9 պահեստազորային` 2022 թվականի ապրիլի 25-ից մայիսի 4-ը ներառյալ, 18 պահեստազորային` 2022 թվականի մայիսի 15-ից 24-ը ներառյալ, 27 պահեստազորային` 2022 թվականի մայիսի 17-ից 26-ը ներառյալ.
2) հրթիռահրետանային մասնագիտություններով մինչև 469 պահեստազորային` 2022 թվականի մայիսի 10-ից 19-ը ներառյալ.
3) հետախուզական մասնագիտություններով մինչև 32 պահեստազորային, որոնցից` 26 պահեստազորային` 2022 թվականի ապրիլի 18-ից 27-ը ներառյալ, 6 պահեստազորային` 2022 թվականի ապրիլի 19-ից 28-ը ներառյալ.
4) ինժեներական մասնագիտություններով մինչև 31 պահեստազորային` 2022 թվականի մայիսի 30-ից հունիսի 8-ը ներառյալ.
5) տեխնիկական մասնագիտություններով մինչև 73 պահեստազորային, որոնցից` 42 պահեստազորային` 2022 թվականի մայիսի 10-ից 16-ը ներառյալ, 31 պահեստազո¬րային` 2022 թվականի հունիսի 6-ից 15-ը ներառյալ.
6) թիկունքային մասնագիտություններով մինչև 47 պահեստազորային` 2022 թվականի ապրիլի 15-ից 24-ը ներառյալ:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման վարժական հավաքների անցկացման անհրաժեշտությամբ: