Եղվարդի խճուղում բшխվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «PAZ» ավտոբուսը          Ոչ Ռուսաստանից, ոչ էլ Ուկրաինայից մոտ ապագայում չի սպասվում կապիտուլյացիա, բանակցային կարգավորումը միակ տարբերակն է       Դեկտեմբերի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

10 մար 2022 16:20

Առաջին անգամը չէ, որ պաթետիկ ճչոցներ ենք լսում վայրագությունների մասին. ահա թե ինչպես է ողջ աշխարհում մանիպուլացվում հանրային կարծիքը

Ռուսաստանը մի քանի օր առաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին տեղեկացրել է, որ Մարիուպոլի ծննդատունն օգտագործվել է որպես «Ազով» գումարտակի բազա։ Ուկրաինացի ծայրահեղ ազգայնականնելն այնտեղից հանել էին անձնակազմն ու ծննդկաններին։


Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Ուկրաինայի և Թուրքիայի պաշտոնակիցների հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։


«Առաջին անգամը չէ, որ պաթետիկ ճչոցներ ենք լսում այսպես կոչված վայրագությունների մասին, որոնք իրականացնում են ռուսական զինված ուժերը։ 3 օր առաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին մեր պատվիրակությունը տեղեկացրել է, որ այդ ծննդատունը վաղուց գրավված էր եղել «Ազով» գումարտակի և այլ ծայրահեղականների կողմից, որոնք հեռացրել էին ծննդականներին, բուժքույրերին ու ամբողջ անձնակազմը։ Այդ տվյալները ներկայացվել էին 3 օր առաջ, այնպես որ, ինքներդ եզրակացրեք, թե ինչպես է ողջ աշխարհում մանիպուլացվում հանրային կարծիքը։


Նա հավելել է, որ արևմտյան լրատվամիջոցները զգացմունքային նյութեր են պատրաստում ավերված ծննդատան մասին, սակայն նրանք օբյեկտիվ չեն։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր