Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար          Անկում տարադրամի շուկայում․ ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 19-ին       Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»    

11 մար 2022 13:44

Ավելի քան 16 000 կամավորներ Մերձավոր Արևելքից ցանկանում են պաշտպանել Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունները

Մերձավոր Արևելքի երկրներից ավելի քան 16 հազար կամավորներ են դիմել, նրանք ցանկանում են պաշտպանել Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունները։ Այս մասին մարտի 11-ին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ հանդիպմանը։ Այս մասին հայտնում է ИА REGNUM-ը: 

«Մենք հսկայական թվով դիմումներ ենք ստանում տարբեր երկրներից եկած բոլոր տեսակի կամավորներից, ովքեր ցանկանում են գալ Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություններ՝ մասնակցելու իրենց կարծիքով ազատագրական շարժմանը: Մերձավոր Արևելքի ամենամեծ թվով երկրներ՝ արդեն ավելի քան 16 հազար դիմում»,- ասել է Շոյգուն։

Պաշտպանության նախարարի այս խոսքերին ի պատասխան՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ հնարավոր է համարում Դոնբաս մեկնել կամավոր ցանկացողներին օգնել։

«Եթե տեսնում եք, որ կան մարդիկ, ովքեր ցանկանում են կամավոր հիմունքներով, հատկապես ոչ փողի համար, գալ և օգնել Դոնբասում ապրող մարդկանց, ուրեմն լավ, դուք պետք է օգնեք նրանց տեղափոխվել պատերազմական գոտի»: – ասել է Պուտինը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր